20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2017

Արմեն Ամիրյանը, հայկական կինոն ու հնդկական սերիալները

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը   վստահ է ՝ հեռուստաընկերությունների  համար սերիալները ֆինանսների եւ դիտողականության խնդիր են լուծում:  Այդ մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով հայկական հեռուստաալիքներով հնդկական սերիալների առատությանը: Այդուհանդերձ, մշակույթի նախարարը  համոզմունք հայտնեց՝   հեռուստաընկերությունները հաճախ պետք է առաջնորդվեն  ոչ միայն պահանջարկով, այլ իրենց առաջարկով ձեւավորեն պահանջարկ. «Այս առումով Մշակույթի նախարարությունը […]

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 5-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 16-րդ փողոցի տներից մեկի բակում բռնել են օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները լորտու տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Կառավարությունում քննարկվել են Արարատի և Արմավիրի մարզերի զարգացման ներդրումային նոր ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների  և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը […]

Քաթարյան ճգնաժամ. հակաիրանական կոալիցիան պառակտվում է

Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը: Հարևան երկրի հետ հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարեց Բահրեյնի թագավորությունը: Մանաման նման քայլի է գնացել Դոհայի քաղաքականության պատճառով, որը «ձգտում է ապակայունացնել իրավիճակը Բահրեյնում և միջամտել վերջինիս գործերին՝ շարունակելով սադրանքներն ու սրացումը ԶԼՄ-ներում […]

Երբ կյանքի համար պայքարը հաջողությամբ է պսակվում

Մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Բժիշկների գնահատմամբ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ  բոլոր հետազոտությունները: Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը,  վնասվածքաբաններ Աշոտ Հարությունյանը, Աշոտ Ադամյանը, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը, անեսթեզիոլոգ­ռեանիմատոլոգ Միքայել […]

Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ  կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն […]

Կարենին մատով չեմ կպել.փորձագետի սպանության գործով նոր մանրամասներ

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր` հունիսի 5-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել, որ որպես վկա  հարցաքննվի  սպանված փորձագետի իրավահաջորդ Մարինե Մկրտչյանը: Վկան նշել է  , որ ամբաստանյալներից  ճանաչում է միայն Գևորգ Զոհրաբյանին, որը Կարենի հարևանն է եղել: Նա իմացել է, որ Կարեն Վարդանյանը բնակվել է Տաթևիկ Բեգլարյանի […]

Հետախուզվող՝ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 17.20-ին, «Զվարթնոց» օ/կ-ից բերման են ենթարկել Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած, 1973 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2015թ. ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Սահմանին իրավիճակը կայուն լարված է. Լևոն Մնացականյան

«Մենք ունենք նրանց կարիքը և ամեն ինչ անելու ենք, որ նրանց հետագա ծառայությունն անցնի անվտանգ, հարմարվելու փուլն անցնի ավելի սահուն. որոշակի պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվեն մարտական հերթապահության և մասնակցեն մեր անվտանգության ապահովման գործընթացին: Ցանկանում են նրանց զորակոչվելուց հետո անվտանգ ծառայություն և խաղաղություն, իսկ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն հաղթանակներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՊԲ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի