18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2017

Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 5-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ ազատամարտիկ,  հետախույզ, ռազմական փորձագետ Վովա Վարդանովը:   ԹԵՄԱ՝   արցախա-ադրբեջանական սահմանում պատերազմի հնարավոր  վերսկսում. սահմանային լարվածություն.  հոգեբանական խուճապ. խաղաղության գինը:

Երեւան-Սեւան ճանապարհին «Օպելը» բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 2-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 35-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 35 AN 663 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) […]

Կապ չունի, որ փոքրամասնություն են. «Ելքը» կճնշի (տեսանյութ)

«Մենք պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ` հիմնավորելու այն առաջարկությունները, որոնք էական փոփոխություններ կպահանջեն, և այդ առաջարկությունները ձևակերպելու ենք որպես հասարակական պահանջ, որովհետև առաջնահերթ բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնք քաղաքացիներն են առաջնահերթ համարում»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես են լսելի դարձնելու իրենց ձայնը Երևանի քաղաքապետարանում, ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Վերջինս արդեն ուղարկել է մի […]

Դիմորդների թիվը պակասում է. արվեստագիտության պրոֆեսորն ահազանգում է

«Նախորդ տարի 40-ից ավելի շատ դիմորդներ ունեինք, և ինձ շնորհավորում էին նման հետաքրքրության համար: Արդյունքում այդքան ընդունվածներից մնաց 10 ուսանող, ինչն, իհարկե, շատ վատ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը` ներկայացնելով իր մտահոգություններն առ այն, որ արվեստաբանության բաժնի դիմորդների թիվն ամեն տարի նվազում է: […]

«Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց լավ չեղավ»

«Վստահ եմ ասում, որ հաղթելն անհնար է այս քաղաքական իրավիճակում, և դժվար թե միանան այն քաղաքական ուժերը, ում պարոն Հովհաննիսյանը նկատի ուներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, «Բարև Երևանի» խմբակցության ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարը` միավորվել մի քանի ուժերով մեկ կուսակցության մեջ, կյանքի կոչվել: Ըստ […]

Ով է երկրում «ասիչը». «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հիասթափված է, նա չկարողացավ գործադիր մարմնում հասնել փոփոխությունների։ Լավատեղյակ աղբյուրի պնդմամբ՝ որ նախարարի վրա վարչապետը «ձեռքը դրել է», նախագահն ասել է՝ «նպատակահարմար չեմ գտնում փոխել»։ Նա ցանկացել է փոխել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, սակայն կրկին չի հաջողել։ Ցանկացել է փոխել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, […]

Պատերազմ կլինի՞. Հայկական ժամանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն armtimes.com-ին տված հարցազրույցում անդրադառնում է «Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցին, որտեղ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր համարվել: Պարոն Բադասյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբեւէ,  մոտ է պատերազմի բռնկմանը: Հիմնական փաստարկն այն է, […]

Ի՞նչ գրքեր են դրված Սերժ Սարգսյանի աշխատասեղանին, եւ ի՞նչ է նա ընթերցում. 168 ժամ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության ձեւավորումից հետո  նախարարներին եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ընդունում է իր աշխատասենյակում։ Արարողակարգային այդ լուսանկարները, բնականաբար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի միջոցով տարածվում են, եւ շատերի ուշադրությունն են գրավում հայալեզու եւ օտարալեզու այն գրքերը, որոնք խնամքով դրված-դասավորված են հանրապետության ղեկավարի սեղանին: Այդ լուսանկարները շատերի կողմից քննարկման առարկա դարձան՝ ի՞նչ գրքեր են […]

Ո՞ւմ է կասկածում Դոն Պիպոն իր մահափորձի մեջ. «Ժամանակ»

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել: «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի