24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2017

«Ծխողների զգալի մասը իրականում կուզենար թողնել ծխելը»

Ծխելու դեմ պայքարի թեմային ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Ծխել֊չծխելու թեման կրկին արդիական դարձավ։ Որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ տեսակետ հայտնեմ։ ☆ Ծխողների զգալի մասը իրականում կուզենար թողնել ծխելը։ ☆ Սիգարետը, այնուհանդերձ, վայելք է համարվում անգամ թողած մարդկանց կողմից։ ☆ Ծխելը մեր օրերում դարձել է նաև սոցիալիզացիայի միջոց։ Կարող եմ պատմել […]

Հերոսին ստրուկ ենք սարքում, ժուլիկին՝ հերոս

Շուրջ մեկ տարի է անցել ՊՊԾ գրավումից, ու հիմա, երբ հետհայացք եմ գցում, դեռ սարսափում եմ ամբոխի բթամտությունից ու հոտային բնազդից։ Մեկ օրվա մեջ թացն ու չորը խառնեցին իրար․ մարդասպանը դարձավ հերոս, սպանություն կանխողը դարձավ դավաճան։ Սպանողը խղճահարություն ու համակրանք էր ստանում, սպանվողը՝ մաղձ ու չարախնդություն։ Սակայն սասնածռիստական կոդլային ամենակոնտրաստային բնորոշողը Հաց բերողի ճակատագիրը դարձավ։ […]

Եկեղեցուն տվածը կորած մի համարեք․ Կարապետյանները՝ ամբար դարձած սուրբ Աստվածածնին /ֆոտո, տեսանյութ/

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղը կարելի է ասել եզակի գյուղ է, որը չունի  աշխատանքի խնդիր:  Այստեղ արդեն մի քանի տարի է Կարապետյան  ընտանիքը  հիմնել է « Բանդիվան կաթ»  ընկերությունը, որտեղ աշխատում են բոլոր բանդիվանցիները: Գենիկ Կարապետյանը  ծնունդով Բանդիվանից է ու  հարազատ գյուղը չի մոռացել: Նրանք կաթնամթերքի ու գինու գործարաններ ունեն․ Կարապետյան եղբայրներին է «Բանդիվան» կաթնամթերքի […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 2-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-5-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

« Եթե իրենք իրենցից ձեռք են քաշել, թող դատեն». Արարատ Խանդոյանի կին

«Մեր համար սպասելի էր, որ դատախազը կարող է նման պատժաչափ պահանջել, բայց այդ 4 տարին միայն դատախազի կարծիքն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը: Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է (Միայնակ գայլ): Նշենք , որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ: «Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, տաղանդավոր արվեստագետ, որի բարձրարժեք ստեղծագործությունը հարստացնում է հայ կերպարվեստը՝ աշխարհն ու հայրենիքը, մարդն ու բնությունը պատկերող կտավներով: Ձեր գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերներին, […]

Ասաց՝ երկուսով պառկենք մահճակալին, որ «թուղթ ու գիրը» հանի. զինվորականի շոկային արկածները. Առավոտ

Արմավիրի մարզի ընդհա­նուր իրավասության աոա­ջին ատյանի դատարանի մարտյան դատավճռի դեմ բողոք բերած երիտասարդը դատապարտվել էր մեկ տարի ազա­տազրկման, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, սակայն պայմանական այն չի կիրառվի: Սակայն ամբաստանյալը վե­րաքննիչ քրեական դատարանից խնդրում էր թողնել կրելու դատավճռով նշանակված իր պա­տիժը: Մարտի 9-ի դատական նիստն ընթացել էր արագացված դատա­կան քննության կարգով: Ամբաստանյալն ուներ բարձրագույն […]

«Մեծ ընտրության հնարավորություն էլ չենք ունենալու»

ՎՍԴՀԿ ատենապետ, 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն եթե ասի, որ հիմա կուսակցական ակտիվ գործունեությամբ են զբաղված, խաբած կլինի: «Իրականում այդպես չի, որովհետև դեռ նոր են Ազգային ժողովի ընտրություններն ավարտվել, և ես կարծում եմ, որ հիմնականում հանրային հետաքրքրությունն ուղղված է դեպի Ազգային ժողով: Ավելին, ժողովուրդն իր քվեն տվել է, ըստ էության, կարևոր չէ, թե ինչ […]

Ալիեւի շանտաժը

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը վստահ է՝   Թուրքիան երբեք առիթը բաց չի թողնում Ադրբեջանին  հայկական  կողմի դեմ սրելու համար։ «Իսկ Ադրբեջանն այդ սպանություններով Մինսկի խմբին շանտաժ է անում, որ թեքվի Ադրբեջանի կողմը ու Հայաստանին պարտադրի զիջումների գնալ։ Մինսկի խումբը բազմիցս նշել է՝ այս հիմնախնդիրը պիտի խաղաղ ճանապարհով լուծվի, իսկ ադրբեջանն, ինչպես  ասացի,  շանտաժ է անում»։ Այսուհանդերձ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված