18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2017

Բրոկոլիի օգտակար հատկությունները

Շատերի կողմից անտեսված բրոկոլին բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն նախ. 1. Քիչ կալորիականություն է պարունակում` 100 գրամում ընդամենը 30 կկալ, այնպես որ այն չի հանգեցնում գիրացմանը: 2. Պայքարում է շաքարախտի և քաղցկեղի առաջացման դեմ, բացի այդ պարունակում է սուլֆորապան, ինչն օգնում է օրգանիզմին պաշտպանել անոթներ ու կանխում անոթային հիվանդությունների առաջացումը: 3. Պարունակում է մեծ քանակությամբ […]

Հունիսի 3-ից 5-ը ժամանակավորապես փակ կլինի Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածը

Հարգելի համաքաղաքացիներ, Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության պարտադիր նորմերը պահպանելու նպատակով, հունիսի 3-ից մինչև հունիսի 5-ը՝ առավոտյան ժամը 08:00-ից մինչև 19:00-ն, Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

ՀՅԴ-ն որոշել է. Շիրակն ունի նոր մարզպետ /ֆոտո/

Այսօր առավոտից  լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ն որոշել է փոխարինել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Թեև մի քանի օր առաջ հենց Հովսեփ Սիմոնյանն էր վստահեցրել, որ դեռ երկար-երկար է աշխատելու:   Շրջանառվում էր Հակոբ Մաթիլյանի   անունը, բայց Գերագույն մարմնի որոշումը արդեն հրապարակել է   «Երկիր մեդիա»-ն:Հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն էլ ֆեյսբուքյան իր էջումնախ շնորհավորել […]

Սահմանը չի ներում . Շահե Աճեմյան

«Սիրելի ընկեր: Արցախյան պատերազմն ու ապրիլյան պատերազմը ցույց տվեցին, որ բացի կանոնավոր բանակից մեզ պետք են կազմակերպված ու կարգապահ կամավորականներ: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր թողեցին տուն, գործ, առողջական պրոբլեմ, քաղաքական հակասություններ ու եկան սահման: Բայց սահմանն ունի իր չգրված, բայց խրամատավորված օրենքները: Սահմանը չի ներում ավելորդ քուն, ավելորդ խոսք, ավելորդ վախ: Լինել արդար. […]

«Երազանքը մի բան է, երազանքն իրականացնելը` բարդ»

Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ շատ դժվարությամբ, բայց կյանքի կարող է կոչվել վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը, որ վերաբերում է միևնույն ձևի և գույնի տանիքներին` Երևանի միասնական ոճին: Henaran.am-ի հետ զրույցում ճարտարապետն ասաց. «Հեշտ չի, մի հատ քաղաքը նայեք ու կզգաք` հնարավոր է, թե ոչ: Վարչապետը խելոք մարդ է, նա ուզում է, որ անպայման լինի այնպես, […]

«Նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵՄ-ի համար». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արյա Մակոնենին եւ Ֆինլանդիայի ԱԳՆ առեւտրային հարցերով խորհրդական Սառա Օհլսին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների փոխգործակցության ակտիվացումը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ […]

Հնդկական սերիալների մագնիսական ուժը

Մեր հրապարակումներից մեկում նախորդիվ անդրադարձել ենք  հնդկական  հեռուստասերիալների ֆենոմենին հայկական հեռուստաշուկայում: Այս անգամ մեր թղթակիցը զրուցել է հոգեբանի հետ՝ փորձելով բացահայտել՝  ի վերջո, այդ ի՞նչ «մոգական» ուժ  կա հնդկակակն  հեռուստասերիալների մեջ, որ դրանք  հեռուստադիտողներին մագնիսի պես դեպի իրենց են ձգում:  Ընդ որում, պետք է ասել, որ հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող հնդկական հեռուստասերիալները՝ հատկապես «Արմենիա» հեռուստաալիքով ցուցադրվող «Ի՞նչ […]

Ռիտա Սարգսյանը՝ ամուսիններին խորհուրդ տվող կանանց /տեսանյութ/

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, որ ի սկզբանե չէր ցանկանա, որ ամուսինը՝ Սերժ Սարգսյանը, նախագահ լիներ: Հարցին, թե կցանկանար, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո մնա երկրի առաջին դեմքը՝ դառնալով վարչապետ, Առաջին տիկինն արձագանքել է․ – «Ես ընդհանրապես չէի ուզի, որ ինքը սկզբից նախագահ դառնար: Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի