25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2, 2017

Սիպիլի և Անդրե Սիմոնյանի նոր երգը՝ հայրենադարձության ադզակ

 «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Դավիթ Այվազյանը։ Նախաձեռնությանն աջակցել են նաև հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» […]

Արթուր Աբրահամի մրցակցի անունը հայտնի է

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա  հուլիսին (15-ին կամ 22-ին), Լոնդնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: Հայ ֆուտբոլիստը հանդիպել է ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին և այդ առիթով լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում:

8000 աշակերտ անվճար այցելել է թատրոններ և թանգարան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացված «Մշակութային ծրագիր՝ դպրոցականների համար» նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 8000 աշակերտներ հնարավորություն են ունեցել անվճար այցելելու Երևանի պատմության թանգարան, ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններ:  Ծրագրում ընդգրկվել էին բարձր առաջադիմություն ունեցող և տարբեր մրցույթներում ու փառատոներում հաղթած աշակերտներ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության […]

Ինչի շուրջ է այդ համագործակցությունը. «Ելքը»` Րաֆֆի Հովհաննիսյանին

«Չգիտեմ` իրենք ինչ են պատրաստվում անել, իրենց ասուլիսից ինչ-որ հատվածներ կարդացի, բայց հստակ չէ ինձ համար: Ամեն դեպքում իրենք ազատ են, իրենց իրավունքն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը` խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունից` միավորվել մեկ կուսակցության մեջ արտախորհրդարանական ուժերի հետ: Դիտարկմանը, որ չի բացառվում, որ «Ելքին» էլ առաջարկ արվի միանալ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, կարեւորել է նորընտիր Ազգային ժողովում խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորումը […]

Հայաստանի Մ16 հավաքականը՝ Սոչիի միջազգային մրցաշարի հաղթող

Հունիսի 2-ին Սոչիում կայացել է մինչև 16 տարեկանների միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հայաստանի Մ16 հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի նկատմամբ և դարձել է մրցաշարի հաղթող: Հայաստանի Մ16 հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Կարեն Մուրադյանն ու Ժիրայր Շաղոյանը: Հիշեցնենք՝ մրցաշարի ընթացքում մեր ընտրանին […]

Տեխասից՝ Սիսիան. Քեյթը առաքելություն ունի /տեսանյութ/

«Տեխասից եկել եմ ու ապրում եմ Սիսիանում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաղաղության կորպուսի  կամավորներից Քեյթ Քեսին: Նա  խոստովանեց, որ մեծ ջանքեր է գործադրում հայերեն սովորելու համար, բայց դեռ վատ է խոսում: Քեսին  ինքը բնակվում  և աշխատում է Սիսիանում: Նա  աշխատում է ՀԿ-ում որպես արտաքին կապերի պատասխանատու, իր համար դժվար չէր: Քեյթը նշեց, որ 1 […]

Դուք կկորցնեք ճիշտ որոշում կայացնելու կարողությունը. Աստծո զգուշացումը

Քրիստոսն ասում է, որ «մարմնի ճրագը աչքն է» (Մթ. 6:22): Խոսքը նախ հոգևոր տեսողության մասին է՝ մաքուր ու բարի մտքեր ունենալու, ինքնաքննության ու զգուշության մասին, գրում են եկեղեցու հայրերը: Եթե մարդիկ այս ճրագը չունենան, նրանց միտքն այնքան կարող է խավարել, որ իրենք չկարողանան ողջամիտ որոշումներ կայացնել: Եթե մարդիկ չար բաներ խոսեն ու գրեն, ու ասեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի