25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2017

Մայիսի 25-ից մինչև 31-ը գրանցված երկրաշարժերը

Ս.թ. մայիսի 25-ից մինչև 31-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցել:    Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մայիսի 26-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի […]

«Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի»

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա  առթիվ: «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: Յուրաքանչյուրիդ մեջ երազելու բնական մղում կա, մենք պիտի աջակցենք, որ երազանքը դառնա իրականություն: Պետք է ամեն ինչ անել, որ […]

Հաշվետվություն կտան

Այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևոում են համայնքների և մարզերի զարգացման պլանները, իսկ զարգացման պլաններ մշակելու և արված աշխատանքները զեկուցելու համար ՀՀ տասը մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ: «Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ 20 օրվա ընթացքում կառավարություն ներկայացնել իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված արդյունքները: Ներկայացնել այն կոնկրետ արդյունքները, որոնք նվազեցրել են կոռուպցիոն […]

Ովքեր են Մոսկվայի փոթորիկի հետեւանքով զոհվածները․ նախնական տվյալներով՝ հայեր չկան /ֆոտո, տեսանյութ/

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ավելի քան 137 վիրավոր կա։ Նշվում է սակայն, որ այս թվերը դեռեւս վերջնական չեն։  Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, զոհվածների մեծ մասը մահացել է ծառերի տապալման հետեւանքով։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են զոհերի անունները։ Ցանկը, սակայն, վերջնական չէ։ Նշենք, որ հրապարակված նախնական ցանկում հայկական ազգանունով անձինք […]

«Շատ մեծ բեռ ու միսիա ունեք». վարչապետը՝ Դավիթ Հարությունյանին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: «Շնորհավորում եմ պարոն Հարությունյան և նկատեմ, որ շատ մեծ բեռ ու միսիա ունեք»,-հավելեց վարչապետը:

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ` 2017 թվականի հունիսի 2-5-ը, Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը: Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Պարսկաստանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝  միջազգային և […]

«Կրակոցներին սովոր մեծանում են…». Չորաթանի գյուղապետ

«Կրակոցներին սովոր մեծանում են մեր գյուղի երեխեքը: Իրենք բոլորից շատ են զգում պաշտպանության կարիք, բայց մեծանում են, որպես երկրի  ու սահմանի պաշտպաններ: Էստեղ բոլորը ծնված օրից սահմանապահ են»,-այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, ասաց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: «Բոլորիս ուշադրության կենտրոնում են զոհված զինծառայող Արման Ուդումյանի մանկահասակ երեխաները, որոնցից կրտսերը՝ […]

Խիստ վերահսկողություն կսահմանվի թունաքիմիկատների իրացման կետերի վրա

Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Խիստ վերահսկողություն կսահմանվի թունաքիմիկատների իրացման կետերի, ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ինչպես նաև ոչնչացման գործընթացների վրա»,-գրել է նա:

Անբարոյականություն է. Առավոտ

Ժամանակին դատավորների, դատախազների աշխատավարձը բարձրացրեցին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերի չգնան, ըստ ձեզ, դա իր արդյունքը տվե՞ց, թե՞ չէ, որովհետեւ հասարակական ընկալումը դատավորների նկատմամբ նույնն է: Այսօր մեր այս հարցին նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես կառանձնացնեի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչներից, որովհետեւ դատավորների կողմից կոռուպցիոն դրսեւորումները իրենց հիմքում այլ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի