28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2017

Ո՞վ է իրականում Ֆուլ Հաուսի Զառան

vnp_image_8859392

Ֆուլ Հաուսի բոլոր եթերաշրջանի նորեկներից ամենիասիրված պերսոնաժը Զառան էր։ Զառան, ըստ սցենարի, ամենաանգրագետ մատուցողուհին էր ու իր անգագիտությամբ մարմնավորում է մեր երկրի մի շարք մատուցողուհիներին։ Իսկ ո՞վ է իրական կյանքում Զառան։ Mypage.am-ի փոխանցմամբ` Քրիստինե Եղոյանը /Զառայի դերի մարմնավորողը/ սովորել է Երգի պետական Թատրոնում ու Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ժամանակին աշխատել է Կամերային թատրոնում, որից […]

Վերահսկիչ պալատը նոր չարաշահումներ է բացահայտել

arm148173628043

ՀՀ Վերահսկիչ պալատը հրապարակել է 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հաշվետվության մեջ հերթով անդրադարձ կա տարբեր նախարարություններին, Կառավարության կից կոմիտեներին և այլ կառույցներին: Պարզվում է, որ նորից առկա են մի շարք չարաշահումներ ու ներկայացված տվյալների անհամադրություն: ՎՊ տարեկան հաշտվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Էմմին հրապարակել է երկրորդ զավակի լուսանկարը

18765787_10155337278503210_386714984896142126_n

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել և առաջին անգամ ցուցադրել է երկրորդ երեխային. «Տղաներիս գլխավորությամբ շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաների տոնը: Թող մեր երեխաները լինեն ուրախ և անհոգ: Մեծանան խելացի և բարի: P.S. իսկ մենք հպարտանանք մեր երեխաներով և խրախուսենք նրանց, որպեսզի վստահ լինեն և անվախ»:

Լուրջ դժգոհություններ

Без названия (3)

Բաքվի բռնապետի վարչակարգի քարոզչամեքենայի և հատուկ ծառայությունների ստեղծած, այսպես կոչված, «Խաղաղության պլատֆորմի» քայքայումը Ադրբեջանի ներսում հասարակական և ներիշխանական զգալի դժգոհությունների է հանգեցրել: Բանը հասել է այնտեղ, որ նույն քարոզչամեքենայի որոշ հարթակներ հանդես են գալիս հրապարակումներով, որտեղ կոչ է արվում Վահան Մարտիրոսյանին և նրա ընտանիքին Ադրբեջան հրավիրածների արյունը ստուգել՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրանք էլ ծագումով […]

Այս տարի նախատեսել ենք 3․2 տոկոս տնտեսական աճ.նախարար/տեսանյութ/

Snapshot - 570

«Այս տարի նախատեսել ենք 3․2 տոկոս տնտեսական աճ»,-այս մասին այսօր՝ հունիսի 1-ին  կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:  «Ապրիլ ամսին մենք ունեցանք 107,5 միլիոն դրամի հարկերի հավաքագրում: Դա այն ամսական ծրագիրն է, որը որ մենք հավակնում ենք, որպեսզի տարեկան առումով մենք ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդի հարկերի հավաքագրում: Ի դեպ, նախորդ տարվա […]

Հակառակորդի երևակայության հերթական արգասիքն է. Արցախի ՊՆ

i

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ հորդորում են՝ հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական […]

Հաճելի հանգիստ

100909

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց ավանդական  դարձած հանձնարարականներով: Վարչապետը անդրադարձավ ամռան ընթացքում քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգիստը ավելի հաճելի դարձնելու հարցին: «Նկատի ունենալով ամառային շրջանի սկիզբը և կարևորելով հանրապետությունում զբոսաշրջային միջավայրի ձևավորումը՝ հանձնարարում եմ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարներին, մարզպետներին, Զբոսաշրջային պետական կոմիտեի նախագահին և քաղաքապետին մեկշաբաթյա ժամկետում մշակել […]

Ազգային ժողովն այսօր մանուկներինն է (ֆոտո)

18818282_1388991707851644_989015565_o

Ազգային ժողովի այգում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ փոքրիկների համար միջոցառում է կազմակերպվել: Այստեղ երեխաները հնարավորություն ունեն վայելել համերգային միջոցառում կամ հետևել տինիկային թատրոնի ներկայացմանը: Փոքրիկներին անվճար պաղպաղակ և հյութ է բաժանվում այստեղ: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այստեղ են ինչպես հայեր, այնպես էլ արտասմանցիներ, մասնավորապես հյուրեր Իրանից:  Այստեղ են նաև օրենսդիրներն իրենց երեխաների հետ:  

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեմ են, որ դաշինքի 2018թ. գագաթնաժողովը տեղի ունենա Թուրքիայում

nato

Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամ երկրներ դեմ են, որ 2018թ. ՆԱՏՕ գագաթնաժողովը անցկացվի Թուրքիայում: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ այդ մասին  հայտնել է գերմանական «Die Welt » պարբերականը: Վերջինիս տեղեկություններով մայիսի 24-25 ընկած ժամանակահատվածում Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ առաջարկ է արվել, որ 2018թ.-ի  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցկացվի Ստամբուլում: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան,Դանիան և Կանադան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված