24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2017

«Սիրահարվեցի ու ծնվեց այս երգը». Դավիթ Վարդանյանի տեսահոլովակի պրեմիերան է/տեսանյութ/

15 ամյա Դավիթ Վարդանյանը այսօր՝ մայիսի 27-ին հանրության դատին կհանձնի իր առաջին տեսահոլովակը, որի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը հենց ինքն է:Երգը կոչվում է «Ուր ես»: Երաժշտության հանդեպ Դավիթի մեծ սերը մայրը նկատել է դեռ մանկուց: Երգարվեստի ասպարեզում առաջին քայլերը արել է 4 տարեկան հասակում: Դավիթ Վարդանյանը դարձավ «Արևիկ» մանկական համույթի սան: Երաժտական ասպարեզում Դավիթը […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր եւ հաստոցավոր հակատանկային […]

Եթե հանցագործություն է եղել, պետք է պատժվի.ՊԵԿ նախագահ

«Եթե հանցագործություն է եղել, կատարած անձը պետք է պատժվի»,-ա յս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Բավրայի մաքսակետի պետի ձերբակալությանը: «Պետք է ամեն մարդ հասկանա, որ պետք է աշխատել այսօրվա պահանջներին եւ օրենքին համապատասխան, եթե որոշակի պահանջներ խախտվում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, Եթե հանցագործություն է […]

10 կարեւոր կանոն, որոնք կօգնեն խուսափել քաղցկեղից

Քաղցկեղի միջազգային ֆոնդի ուսումնասիրությունների արդյունքում կազմվել են այն կարեւոր կաննոնները, որոնք կօգնեն նվազեցնել օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։Ահա, թե որոնք են այն 10 կարեւոր քայլերը, որոնք կօգնեն խուսափել դարի հիվանդություններից։1, Քաշը պահել նորմայի սահմաններում։ Ավել քաշը կարող է քաղցկեղի հանգեցնել։ 2․ Շարժվել։ Ֆիզիկական ակտիվությունն անչափ օգտակար է եւ կարող է կանխարգելել քաղցկեղը։ 3, Կանաչեղեն շատ ուտել։ 4, […]

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ: «Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը կրկին ղպտի քրիստոնյաներն էին, անսահման դաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենք խստորեն դատապարտում ենք տասնյակ անմեղ կյանքեր խլած այս անմարդկային արարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին: […]

Թողարկվել է նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին

Մայիսի 26-ին մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, […]

Արա Բաբլոյանը մասնակցել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում մասնակցել է Վրաստանի անկախության 26-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգման օրվա կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձեւավորվել եւ զարգացել են՝ հիմնված լինելով […]

Միրգ, որը կյանքը երկարացնում է 17 տարով

Բրիտանացի գիտնականները հերթական բացահայտումն են արել։ Նրանք ցանկացել են պարզել, թե մրգերից որն է ամենից շատ նպաստում երկարակեցությանը։ Արդյունքում պարզվել է, որ այդ միրգը հին ու բարի խնձորն է։ Նշվում է, որ խնձորի պարբերական օգտագործումը սննդի մեջ կարող է երկարացնել մարդու կյանքը 17 տարով։ Պատճառը խնձորում առկա բջջանյութն է, որը դրական է ազդում սրտանոթային համակարգի […]

ՊԵԿ-ում չկա «Գազպրոմի» աշխատող.Վարդան Հարությունյանը հերքել է

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հերքել  է մամուլի տեղեկությունները, թե «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին տեղափոխել է իր մոտ աշխատելու: Այս մասին նա ասել է այսօր՝մայիսի 27-ին լրատվամիջոցների հետ զրույցում:  «Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան չեղավ, իրականում չկա նման աշխատակից մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված