25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 25, 2017

Վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։ Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-ի մասի հատկանիշներով հարուցված […]

Խարդախության ռիսկերը հաշվի են առնվել

ՀՀ Կառավարության հերթական նիստին աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու վերաբերյալ նախագիծը: Ըստ Դ. Հարությունյանի` այս հարցն ունի հանրային նշանակություն: Ինչպես նա ասաց, ներկայումս ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները մատուցում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, սակայն անհրաժեշտ է լինում տվյալ անձի ներկայությունը։ Նա ասաց, […]

Վոլոդյա Ավետիսյանը՝ Վիգեն Սարգսյանից /տեսանյութ/

 «Ես չեմ հավատում, որ ամեն բան իդեալական է լինելու: Մեր իշխանությունների մոտեցումը հիմա միայն փող աշխատելն է, բայց ժամանակը ցույց կտա` Վիգեն Սարգսյանին կվտահեմ, թե ոչ»,-պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին՝ թե իր կալանավորման ժամանակ Պաշտպանության նախարար է փոխվել և հնարավոր է նրա հետ նոր բանակցությունների հիմք դնել, ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Պուտինի հուզմունքը Նիկոլայ Հրաշագործի մասունքներին հպվելիս /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ժամանել է Քրիստոս Ամենափրկչի եկեղեցի ու այստեղ հպվել Նիկոլայ Հրաշագործի մասունքներին։ Նրա մասունքները երկար տարիներ Իտալիայում էր եւ միայն օրերս է տեղափոխվել Ռուսաստան։  

Դատախազը 4 տարի է պահանջել Արարատ Խանդոյանի համար

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի համար դատախազը պահանջել է  4 տարվա ազատազրկում: Մեղադրող  Հայկ Պետրոսյանը նշել է, որ դատաքննությամբ հիմնավորվել է Խանդոյանի մեղավորությունը: Ըստ դատախազի՝ ինքն այս պատիժն է պահանջում, քանի որ Աարարատ Խանդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ինչպես նաեւ չի զղջացել կատարածի համար: Հայկ Պետրոսյանի պահանջած պատիժը դժգոհություն է առաջացրել  դահլիճում:Խանդոյանի մայրը […]

Փոքրիկը հաղթահարում է ծանր հիվանդությունը, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11-ամյա  Արթուր Մալոյանի մոտ հինգ տարեկանում հայտնաբերվել է յունինգի սարկոմա: Նրա մոտ կատարվել է քիմիաթերապիա և ճառագայթահարում, սակայն այդ ամենը  օգուտ չի տվել և փոքրիկի աջ ոտքը անդամահատել են: Օջախներ են հայտնաբերվել նաև թոքերում, շարունակել է ստանալ ութ քիմիաթերապիա, որին գումարային աջակցություն են ցուցաբերել ՛՛Նվիրիր կյանք՛՛ հիմնադրամը և Բուժական համայնքը: Կարծես ամեն ինչ ավարտված է եղել, […]

«Անարդարացի է»

«Բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներն ունենալը անարադարացի է», –   այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում  հայտարարերց Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ «Խորհրդարանի նոր կազմը մեկ քայլ առաջ է իր առավելություններով, քան կար նախորդ կազմում։ Կարեւորն այն է, որ այն ծանրաբեռնվածությունը, որ դրվել է խորհրդարանի վրա, կարողանան իրականացնել պատվով։ Սակայն այստեղ […]

«Աչքներս լույս»

Աչքներս լույս ժողովուրդ ջան, պատմության մեջ առաջին անգամ մեր մեջից դուրս եկած տղեն նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը։ Մեր տղեն, այսինքն, մեր հերոսը, մեր պարծանքը ոչ միայն դարձավ եզրափակիչ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ, այլ ճանաչվեց նաև իր թիմի Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու։ Նման հաջողության մասին երազել անգամ չէինք կարող մի քանի տարի առաջ, այսօր սա […]

Դուք ի՞նչից եք անհանգիստ, պարո´ն Բադալյան. վարչապետ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձավ Կոռուպցիայի կանխարգելման և հարցերով մարմնի ստեղծման նախագծին: Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը  նշեց, թե  նախագծով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կառուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված