20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2017

Պայթյուն Վարդենիսում. Հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ Վարդենիսում մայիսի 24-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թ. մայիսի 24-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են բակում կայանված «BMW 525i» մակնիշի ավտոմեքենան, բնակարանի պատուհանների ու մուտքի դռան […]

Մայիսի 30-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած  օրակարգով :  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալաների աճին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում իրանական կապիտալի ներգրավումը ևս նոր […]

«Իմ փոխարեն խոսում են տիկնիկները». Արմեն Հովհաննիսյանի աշխարհը

Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի աջակցությամբ Տիկնիկների պատկերասրահի «Dolls’ Gallery» սրահում տեղի ունեցավ վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով ներկաներին՝ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը նշեց, որ իրենց համար կրկնակի տոն է, քանի որ պատկերասրահում առաջին անհատական ցուցահանդեսն է կազմակերպվել: Փոխանցելով […]

Նոր ձերբակալություններ

Anadolu-ի տվյալներով՝ թուրքական իշխանությունները ձերբակալությունների նոր ալիք են սկսել երկրում։ Էրդողանի վարչակարգը որոշում է կայացրել 139 մարդու ձերբակալման մասին, որոնց մեղադրում է ընդդիմադիր հայացքներ ունեցող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ։ Ձերբակալման ենթականերից 79-ը Անկարայի քաղաքպետարանի գործող կամ նախկին աշխատակիցներ են, իսկ մյուսները՝ զարգացման և կրթության նախարարությունների նախկին աշխատակիցներ։   Հիշեցնեմ, որ 2016 թ-ի […]

Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին

Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական կողմին՝ միջոցառումը հյուրընկալելու և Հորդանանի հետ համատեղ այս արդիական խնդրի շուրջ քննարկումներին հետամուտ լինելու համար։ Հայաստանը շարունակում է իր ակտիվ նպաստը բերել միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին:  Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և […]

Իգնատի Առաքելյանը ՀՀ նախագահին զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին: Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել […]

«Խորովածի պատվին կպել են»

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, մամուլում, հասարակության որոշակի շրջանակներում լայն քննադատության ալիք է բարձրացել հայկական խորովածի նկատմամբ։ Մենք խիստ մտահոգված ենք մեր ազգային ժառանգության նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքից։  Խորովածն ազգային արժեք է, ազգային դաստիարակության անբաժանելի մասը, հայ մանուկներն իրենց դաստիարակության զգալի մասը ձեռք են բերում մանղալի կողքին. կարելի է նույնիսկ ասել, որ հայ տղաները ծնվում են […]

ԿԲ-ն նոր դրամներ կդնի շրջանառության մեջ

«Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը», –  այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց  ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը: Նախատեսվում է անցում կատարել թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշերի:     «Նոր տիպի դրամներն ունեն երկու տիպի պաշտպանիչ հատկանիշներ՝ երկարակյաց են, իսկ մաշվածությունը ցածր է: Բացի դրանից՝ խնայողական ռեժիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի