25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2017

«Ինչո՞ւ էիք թողնում զինվորին բանկաբութուլկայի առաջ»

Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ  Գուրգեն Եղիազարյանը վստահ է՝  Սերժ Սարգսյանն իր  վերջին  ելույթով ուղերձ հղեց՝  չի պատրաստվում հեռանալ իշխանությունից. «Պարզվում է, որ հիմա ապահով Հայաստանի մասին չենք խոսում, որովհետև այդ ապահովության փուչիկը պայթեց 2016-ի ապրիլի 2-ին: Հիմա խոսում են, թե վերականգնվել է ամեն ինչ: Հարց. իսկ մինչև էսօր ինչո՞ւ չէիք անում, ինչո՞ւ էիք թողնում […]

«Դե, նրանք ռուս են, մեծ արջի որդիներն են, իսկ մենք ովքե՞ր ենք»

«Այնքան են խաբել, որ ամեն ինչի արդեն դժվար ենք հավատում: Հրաչյային փոխադրելու հետ կապված դեռ նորություն չկա: Մտածում ենք մինչև ամսվա վերջ կլինի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վիկտոր Մարտիրոսյանը հայտնել էր, որ փեսան […]

Հանկարծ չանեմ մի բան, որ վնասի այս թանկ հարաբերությանը

Մի վախեցեք երբ լսում եք, թե պետք է Աստծո երկյուղն ունենալ: Աստծո երկյուղը «իմաստության սկիզբն է» (Առ. 9:10): Աստծուն պետք է սիրել ամբողջ կարողությամբ: Դա ամենաթանկ հարաբերությունն է: Երկյուղել, նշանակում է, «հանկարծ չանեմ մի բան, որ վնասի այս թանկ հարաբերությանը, որից բխում է իմ կյանքը»: Չէ՞ որ դուք այդպիսի երկյուղածությամբ փայփայում եք ձեր հարաբերությունները ընտանիքի […]

5 անձ ձերբակալվել է քաղաքացու առևանգելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1983թ. ծնված  Ա.Վիրաբյանի առևանգման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ 2017թ. մայիսի 19 ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցից առևանգել են քաղաքացի Ա.Վիրաբյանին: […]

Վերջին զանգի գլխավոր միջոցառումը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական […]

Դա անում է առաջին նախագահը. պատերազմի հնարավորությունից (տեսանյութ)

Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանի խոսքով` պատերազմի հավանականություն միշտ էլ կա: «Ավելի լավ է սթափ ուղեղով պատրաստվել դրան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Մեր հարևանն Ադրբեջանն է, այսինքն` երկրորդ թուրքական հանրապետությունն է, իսկ թուրքն աշխարհում միակ ժողովուրդն է, որ իր շրջապատում ոչնչացնում է բոլորին, ու կարելի է ասել, որ մենակ մենք ենք մնացել որպես ոսկոր […]

Աթեշյանը պետք է խաղաղ կերպով զիջի իր տեղը

Մոսկվայում մայիսի տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը։ Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը նշեց, որ ժողովում որոշում է կայացվել, որ Արամ Աթեշյանը պետք է խաղաղ զիջի իր տեղը, որպեսզի պատրիարքի ընտրություններ տեղի ունենան: «Արդեն երկրորդ տարին է, որ Պոլսո պատրիարքարանում եղած խնդիրները խաղաղ ճանապարհով չեն կարողանում լուծել։ Սա […]

Մայիսի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանային լարվածություն:   Մայիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: ԹԵՄԱ՝ նոր ձեւավորված Աժ. արցախա-ադրբեջանական սահմանային լարվածություն:

Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկներին

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700,000 բնակչությունունեցող բնակավայրիհիվանդանոցի միակ վիրաբույժն է: «Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի