24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2017

Ավետ Բարսեղյանը և Սերգեյ Սմբատյանը հունիսի 1-ին երեխաների համար կներկայացնեն «7» նախագիծը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայացնեն «7» նախագիծը: Համերգը տեղի կունենա ժամը 19.00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական […]

Մուտքերը վերանորոգվում են

Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման ծրագիրը մեկնարկել է  գարնանից: 2017թ. մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան շենքերի 1618 մուտք, որն աննախադեպ է: Նշենք, որ ընթացիկ տարվա ծավալը շուրջ 2 անգամ գերազանցում է 2016թ. ցուցանիշը: Մինչ օրս արդեն նորոգվել է ավելի քան 250 մուտք: Հիշեցնենք, որ, սկսած 2014 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նորոգվում են շենքերի […]

Ասուլիսներ՝ «Հենարան»-ում

Մայիսի 22-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը եւ  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը:  ԹԵՄԱ՝  մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է:   Մայիսի 22-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝   մայիսի 19-ին  ԻԻՀ-ում կայացած նախագահական ընտրությունների […]

Մեգին՝ Հայաստանում

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է: «Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Նա կհանդիպի Հայաստանի եւ Արցախի պետական, մշակութային ու հոգեւոր գործիչներին եւ կներկայացնի իր գործունեություննու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը: «Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, […]

Քրեական գործ է հարուցվել

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել […]

Պատգամավորները գոհ չեն՝ աշխատասենյակները մութ են ու խոնավ (ֆոտո)

Արդեն երրրորդ օր է, որ վեցերորդ գումարման խորհրդարանն սկսել է աշխատանքները, սակայն միջանցքներում պարբերաբար կարելի է մտամոլոր պատգամավորների հանդիպել: Բանն այն է, որ որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև հիմա աշխատասենյակներ չեն ստացել, շատերն էլ ստացածներից դժգոհ են: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին բաժին է հասել Առաքել Մովսիսյանի ճոխ աշխատասենյակը, ասում է՝ ժերեբյոկվայով են ընտրել: Արայիկ Գրիգորյանն էլ […]

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոհանին է

Իրանում նախօրեին նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս, գրում է РИА Новости-ն։   Սա նշանակում է, որ քվեարկել է 40 միլիոն մարդ։ Նախնական հաշվարկների համաձայն՝ ընտրություններում առաջատարը գործող նախագահ Հասան Ռոհանին է։ Նա հավաքել է 22,8 միլիոն ձայն։ Երկորդ տեղում այաթոլա Իբրահիմ Ռաիսին է, ում օգտին քվեարկել է 15,4 միլիոն մարդ։ Նշենք, […]

Որակ կա. Կնյազ Հասանովը՝ խորհրդարանից (տեսանյութ)

ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն առաջին նիստը վարելիս անհանգիստ չի եղել: Henaran.am-ի հետ նա կիսվեց իր զգացողություններով: Իր համար անցնող օրերին ԱԺ-ում ամենատպավորիչը եղել է առաջին նիստը վարելու պահը: «Շատ դրական էր, շատ լավ ուրախ ու պատվաբեր պահ էր», – ասաց նա: «Դժվարություն չկար: Ինչքանով ունակ էի, այնքանով կատարեցի», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի