25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 19, 2017

ԱԺ-ում ողջունելի են համարում Մինսկի խմբի հայտարարությունը

  «Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը գրավել ԵԱՀԿ ՄԽ -ի կողմից տարածված  երեկվա հայտարարության վրա, որով հակամարտության պատմության մեջ առաջին անգամ նշվում է, որ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հեղնակը Ադրբեջանն է», – ԱԺ-ում  իր ելույթի ընթացքում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից […]

Ծառուկյանի առաջին փորձությունը. Իրատես

Երեկ Գագիկ Ծառուկյանը կրկնել է վերջերս անընդ հատ իրեն «փրկող» հայտարարությունը՝ եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ։ Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են։ Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը։ Ասվածի լավագույն […]

Սեյրան Օհանյանին ձեռնտու է, որ Սամվել Բաբայանը երկար նստի. Հրապարակ

Օրերս լրւստվամիջոցներից մեկում վերլուծական հոդված կար («ժողովուրդե» 17.05.2017), որով բացահայտել էին Սամվել Բաբայանի կալանավորման ու Ամարասի Արթուրի աղայի՝ ՊԵԿ-ի մաքսային համապատասխան ստորաբւսժանումում նշանակման միջեւ կապը։ Սամվել Բաբայանն ու Արթուր Ալեքսանյւսնը թշնամիներ են, ու դա վաղուցվա պատմություն է։ ժամանակին Ամարասի Արթուրը բավական հստակ հայտարարում եր, որ սատարելու է Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերին, դրա համար մի քանի […]

Գյումրիում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 23:02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1922 թ. ծնված Դ. Մ.-ի […]

Ադրբեջանը շփման գծում հրթիռ է արձակել․ համանախագահները հայտարարություն են տարածել

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ:  «Համաձայն բազմաթիվ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյան եւ մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 22-ին կբարձրանա […]

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

  Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նիստը: Հիշեցնենք՝  մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի  օրն է:  Էդուարդ Շարմազանովը  պարտգամավորներին  կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ հույների հիշատակը: Շարմազանովը հիշեցրեց՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օրն  հույների ու ասորիների ցեղասպնությունը  հայոց ցեղասպանության շղթայական շարունակությունն էր:  Այնուհետև պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Պոնտոսի հույների անմեղ զոհերի […]

Ազգային ժողովը փոխնախագահներ է ընտրում

Խորհրդարանն այս պահին ընտրում է փոխնախագահներ: Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահները 3-ն են լինելու, 2-ը՝ իշխանությունից, 1-ը՝ ընդդիմությունից: Իշխանության թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, ընդդիմության թեկնածուն «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի