24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2017

Արա Բաբլոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Քիչ առաջ Ազգային ժողովի հաշվի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ ԱԺ նախագահի քվեարկությունն ավարտվել է: ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն է առաջադրել: 88 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ:  Էդմոն Մարուքյանին կողմ է քվեարկել 12, դեմ 88 պատգամավոր:

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը

Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնամխելիությունը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսօր խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան: Վերոնշյալ պատգամավորների թվում են […]

«Թուրք երիտասարդը ավտոմատով խփեց ստամոքսիս …»/տեսանյութ/

«Բերդաձորից հեռացա, երբ նոր էի ամուսնացել: Հետո երբ սկսեց արցախյան շարժումը՝ հայրենասիրական մղումներով հետ եկանք գյուղ: Մի տարի հետո գյուղը բռնազավթվեց՝ ադրբեջանցիների հետ ռուսական ՕՄՕՆ-ի ուժերն էին: Այդ օրը բոլորս տանն էինք…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բերդաձորցի Անժելա Սարկիսյանը: «Ամուսնուս տարան Լաչին, ինձ էլ ծեծեցին թուրքերը՝ ոսկի տուր ասեցին: Թուրք երիտասարդը ավտոմատով ուժեղ խփեց ստամոքսիս: […]

«Ի՞նչի պիտի նեղանամ մի որոշումից, որի մեջ ես էլ կամ» (տեսանյութ)

Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ոչ ոքից էլ նեղացած չէ: Henaran.am-ի դիտարկմանն ի պատասխան, թե նեղացած է երևում, նույնիսկ լրագրողների հետ չի խոսում, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ի՞նչի պիտի նեղանամ մի որոշումից, որի մեջ ես էլ կամ»: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իր թինապահները միշտ պիտի իրեն հետևեն, նա արձագանքեց. «Թիկնապահներ չեն, նրանք մամուլի աշխատողներ […]

«Ծառուկյան» դաշինքն ազատ է թողել իր պատգամավորներին

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովում այս պահին ընտրում են խորհրդարանի խոսնակ։ Քվեարկության եկան գրեթե բոլոր պատգամավորները։ Նշենք, որ Ծառուկյան դաշինքը հրապարակային ելույթ չունեցավ, իսկ լրագրողների հետ զրույցում Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ, կարող են ազատ քվեարկել։ Միքայել Մելքումյանն էլ Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչու իրենք չեն […]

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի […]

«Տելեվիզրի մարդի՛կ, տե՛ղ տվեք». գեներալ Մանվելը՝ լրագրողներին /տեսանյութ/

Քիչ առաջ  խորհրդարանում մեկնարկեց ԱԺ նախագահի ընտրությունը: Լրագրողները  հավաքվեցին՝ ընտրության  գործընթացը լուսաբանելու. արդյունքում մի փոքր նեղվածք ստեղծվեց:  Գեներալ Մանվելն անմիջապես դիմեց լրագրողներին. «Տելեվիզրի մարդի՛կ, տե՛ղ տվեք,  թողե՛ք էթանք մեր գործին»:

Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան, Սարյան, Փարպեցի, Մայիսյան փողոցների, Պուշկինի փող. 8-ից-72, Թումանյան փող. 27-ից-35 կենտ, Տերյան փող. 1-ից-25, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող, 75-ից-107, Սարյան փող. 6-ից-41  համարների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված