23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2017

«Դուք ձեր աշխատանքում կիրառում եք ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները»

ԱՄՆ պետքարտուղարության Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի շուրջ 450 հայաստանյան շրջանավարտներին ողջունելով ԱՄՆ դեսպանատանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ մեծ պատիվ է լինել ակտիվ քաղաքացիների նման պատկառելի խմբի շրջապատում: «Երբ այս սրահում շուրջս եմ նայում, ուղղակի աչք է շոյում, որ այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ, տարբեր ոլորտների ու բնագավառների այսքան շատ նվիրյալ […]

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Կիպրոս

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 18-ից 19-ը կայցելի Նիկոսիա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։ 

Ամուսնուն, եղբայրներին, հորը պատանդ տարան. 25 տարի անց/տեսանյութ/

«Ալիևը ասում ա՝ Երևանն էլ է մերը, բայց ովա նրան բանի տեղ դնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնիկ բերդաձորցի Տաթևիկ Սաֆարյանը: Նա ընդգծում է. «Ղարաբաղը միշտ էլ եղել է՝ ղարաբաղցիները» Տաթևիկ Սաֆարյանը՝ 1991 թվականին իր երեք երեխաների հետ Բերդաձորում՝ տանն էր, երբ ադրբեջանցիները մուտք գործեցին գյուղ: Երիտասարդ կինը անցել փորձությունների միջով՝ ամուսնուն, հորը, եղբայրներին պատանդ տարան… […]

«Մեծ գողերը» թույլ չեն տա

«Ավելի քան քսան տարի է, ինչ Հայաստանում ընտրություններ չեն եղել:  Դա նկարչություն է, ընտրություն չէ: Ու միայն Հայաստանում չէ, որ այս խնդիրը կա: Իսկապես, ամբողջ աշխարհում այս պրոբլեմը կա: Իշխանությունը ընտրությունների   ընթացքում  կիրառում է փող ու բիրտ ուժեր», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին: […]

Վարչապետն ազատվում է Հովիկ Աբրահամյանի ստվերից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանն ազատվել է պաշտոնից։ Նկատենք, որ Արմեն Մարգարյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է:

Զարուհի Փոստանջյանը ինքնակործանման է գնում. Առավոտ

Ընտրություններն անարդար էին, քանի որ արդար ընտրության դեպքում իշխանության ուժը ներկայացնող թեկնածուն չէր ընտրվի,  այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Չի կարող արդար ընտրությաններ լինել նորմալ հասարակության մեջ, որտեղ հաղթողը լինի ամենաքննադատված, կոռուպցիայի եւ թալանի համար մեղադրվող, ներքին քաղաքականություն տապալող ուժի ներկայացուցիչը, այն էլ՝ 70 %-ը։ Սա ընդունում են ե՛լ իշխանությունները, ե՚ւ ընդդիմությանը»,– ասաց հոգեբանը։ […]

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է

Լիազորված անձանց միջոցով անձնագրային ծառայություններ դիմելիս նրանց կողմից չարաշահումները բացառելու (խոսքը վերաբերում է ոչ բարեխիղճ անձանց), ինչպես նաև մյուս կողմից կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով մեկ անգամ ևս տեղեկացնում ենք. 1. Եթե անձնագրային գործողությունները կատարվում են լիազորված անձի միջոցով (այն գործողությունները, որոնց համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջ չի ներկայացված), պետական տուրքից բացի որևէ այլ վճար չի […]

Կտաքանա

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 20-21-ի ցերեկը նույնքան կնվազի:

Թեժ ինտրիգներ ԵԼՔ-ում. Նիկոլը կզիջի՞. Հրապարակ

ՀՀԿ-ին զուգահեռ, նույն օրը ոչ միայն «Ծառուկյան դաշինքում», այլեւ ընդդիմադիր «Ելք»-ում կորոշեն Աժ խմբակցության ղեկավարի, քարտուղարի հարցերը։ «Ելք»-ում գրեթե բացառում են, որ փակ քվեարկություն կանցկացնեն, ասում են՝ «եսիմինչ» հարց չէ, որի համար արժե քվեարկել։ Այդուհանդերձ, ընտրությունը կայանալու է թեժ մթնոլորտում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վստահ են, որ խմբակցությունը ղեկավարելու Է Նիկոլ Փաշինյանը, ով «դիրքւսյին» առավելություն ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի