23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2017

Ատրճանակ՝ պատին ամրացված դարակից

Մայիսի 16-ին, ժամը 11.35-ին, 1975 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացրել «10377», «WAFFENFABRIK STEYER» գրառումով ատրճանակ ու հայտնել, որ Աքորի գյուղի իրենց այգու նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է պատին ամրացված դարակից, և որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը:

Հաղորդում հանցագործության մասին

ՀՀ Գլխավոր Դատախազին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ հատուկ քննչական ծառայությանը   Հաշվի առնելով ընտրակեղծարարության արատավոր, համակարգված և լայնածավալ բնույթը, ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից իրավախախտումների փաստերի և ահազանգերի վերաբերյալ պատշաճ կերպով չարձագանքելը` անտեսումը, նրանց կողմից հանցագործությունների պարտակումը: 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման  ընթացքում «Երկիր Ծիրանի»  կուսակցությունը արձանագրել է, որ  […]

Պետական եկամուտների «ոսկե ապրիլը»

017 թվականի բոլոր ամիսներին պետական բյուջեի հարկային մուտքերը ստաբիլ դրական արդյունք են գրանցում: Ապրիլին արձանագրվել է հավաքագրման աննախադեպ բարձր ցուցանիշ։ Ընդհանուր առմամբ մուտքերը կազմել են 107 մլրդ դրամ։ Նշենք, որ մինչ այժմ երբեւէ նման բարձր ցուցանիշ չէր ապահովվել։ Եկամուտների աճ է գրանցվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով։ Վերը նշված բարձր ցուցանիշի 35-36 տոկոսը ստացվել է ԱԱՀ-ից, որից […]

Մոսկվան նախազգուշացրնում է Բաքվին

Մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը “Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես” հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ՝ դրա կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով…Ռուսաստանի Գերագույն դատարանի այս որոշումը մեծ դժկամությամբ ընդունվեց Բաքվում…Ալիևյան ԶԼՄ-ները տարրական լուտանքներ են թափում ռուս դատավորների վրա,ովքեր հանդգնել են փակել մի կազմակերպություն,որի հիմնադիրը ադրբեջանցի ազգի “աստված” Հեյդար Ալիևն էր…Բաքվում սպառնում են Մոսկվային […]

«Ծառուկյան» դաշինքի կողմից ԱԺ փոխնախագահի անունը հայտնի է /տեսանյութ/

Քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենք առաջարկելու են Միքայել Մելքումյանին: Ծառուկյան դաշիինքն իրավունք ունի առաջարկել 3 հանձնաժողովի նախագահ: Նրանք են լինելու Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը:  Խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը:

Արթուր Հովհաննիսյանը ժամանակավորապես նշանակվել է արդարադատության նախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա»։

Կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցության առանձնահատկությունները

Մայիսի 16-ին «Մերգելյան ակումբում» տեղի ունեցավ պանելային քննարկում «Բիզնեսի ուղղորդում. կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցություն» թեմայով: Հանդիպման հյուրերն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության տեղեկատվայնացման բաժնի գլխավոր մասնագետ Արման Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ գյուղատնտեսության […]

Ադրբեջանական կողմի կորուստները պարզ երևում են տեսանյութում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների տեսանյութը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի