19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2017

Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Երևանում այս տարի ևս Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, կանցնի հետաքրքիր միջոցառումներով, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններ: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի թանգարանների միջազգային օրը կկրի […]

Ուժը կորցրած է ճանաչվել Նիկոլ Փաշինյանի գրանցումը

ԿԸՀ-ն մայիսի 17-ի արտահերթ նիստի ժամանակ միաձայն մերժել է «Իրավական Եվրոպա» ՀԿ-ի ու դիտորդ Միքայել Փամբուկչյանի դիմում-բողոքը՝մայիսի 14-ին, Երեւանի ավագանու ընտրությունների օրը, դիտորդի իրավունքների խախտման կապակցությամբ վարչական վարույթ բացելու պահանջով։ Ուժը կորցրած է ճանաչվել նաև «Ելք» դաշինքից Երևանի ավագանու անդամի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը: Նա վերցնում է պատգամավորության մանդատը:

Հարուցվել է քրեական գործ՝ Եվգենի Կաչակի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակի սպանության դեպքի առթիվ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և […]

Փաստաբանների մասնակցությամբ միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 27-ին փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի իրական հանգամանքները. հարուցված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է հարուցված երկու քրեական […]

Ուզու՞մ ես արագ ապաքինվես ամեն ցավից

Քաղցածներին բաժանիր քո հացը, անօթևանին տար քո տունը, մերկ մարդուն շոր հագցրու: Ուզու՞մ ես արագ ապաքինվես ամեն ցավից: Ուզու՞մ ես Աստուծո փառքը քեզ միշտ պաշտպանի: Ուզու՞մ ես հենց աղոթես, քանի դեռ խոսում ես Աստված ասի «ԱՀԱ ՀԱՍԵԼ ԵՄ»: Եթե քո միջից հեռացնես խարդախությունը, չտրտնջաս ու քո հացը հոժար սրտով քաղցածների հետ կիսես, քո Աստվածն ամեն […]

Օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ

Այսօր՝ 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում <Զվարթնոց> Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր(ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր (իրերի լուսանկարը կցված է): Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և […]

Ովքեր կլինեն հանձնաժողովների նախագահները

Վաղը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում: Ըստ այդմ առաջարկվելու է 12 մշտական հանձնաժողովների  թիվը կրճատել 3-ով: Այս դեպքում ՀՀԿ-ն իրավունք կունենք 6 հանձնաժողովի նախագահ ունենալ: Այս մասին այսօր կայացած ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն […]

Ընտանիքին հեռացրել են ինքնաթիռից տորթի պատճառով

Օրերս ԱՄՆ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ընտանիքին հեռացրել են ինքնաթիռից՝ տորթի պատճառով։ Կամերոն Բերկը, նրա կինն ու 2 երեխաները՝ 7 եւ 9 տարեկան, պատրաստվում էին մեկնել այլ քաղաք՝ կնոջ ծննդյան տարեդարձը նշելու։ Սակայն երբ նրանք բարձրացել են ինքնաթիռ եւ տոնական տորթը դրել են ուղեբեռի համար նախատեսված վայրում, բորտ ուղեկցորդուհին նրանց ասել է, որ տորթը այդտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի