25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2017

Զարուհի Փոստանջյանը՝ հանուն ազատության (տեսանյութ)

«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վաղ առավոտյան կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Նա ընտրեց Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 149 դպրոցում։ Լրագրողների հետ զրույցում  նշեց, որ քվեարկել է հանուն ազատության։ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այսօր պետք է քաղաքացիները ոչ ասեն այս իշխանությանը։ Իսկ ոստիկաններին նա հորդորեց հետեւել, որպեսզի ընտրախախտումներ չլինեն, թեկուզ, ըստ նրա, դրանք անխուսափելի են։ […]

Երևանն ընտրում է. ի՞նչ ունենք

2013 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի  քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն հավաքեց ձայների կեսից ավելին` 235 512 ձայն, որն ընտրողների ձայների  55.89 տոկոսն էր։ Ավագանու մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվեցին  հետևյալ կերպ` ԲՀԿ – 97 189 ձայն` 23.07% «Բարև Երևան» – 35 732 ձայն` 8.48% «Հայ Ազգային Կոնգրեսը» – 18 499 ձայն, 4.39% ՀՅԴ – 15 […]

Երեւանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում

Երեւանում այսօր անց են կացվում  Երևանի ավագանու ընտրություններ են։ Մայրաքաղաքում 474 ընտրական տեղամաս է գործելու, որոնք արդեն բացվել են: Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն։ Երևանի քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյանը («Ելք»), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»): Ավագանու անդամների թիվը 65 է: Մանդատները […]

Արփինե Հովհաննիսյանը նախագահականում էր

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է […]

Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու կայունությունը. ոստիկանապետը քվեարկեց

Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին։  Ոստիկանապետի տրամադրությունն այսօր բարձր էր: Ընտրելուց հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, նա ասաց, որ սովորություն է դարձել ընտրատեղամասի առաջին ընտրողը լինելու հանգամանքը՝ ավելացնելով, որ քվեարկել է հանուն կայունության։ Լրագրողների հարցին՝ Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը, ոստիկանապետը պատասխանեց. «Չմանրանամ»: Լրագրողներից մեկի […]

Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողի անունը․ Հայաստանը 18-րդն էր /տեսանյութ/

Այս գիշեր տեղի ունցավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին՝ «Եվրատեսիլի» համար իր ոչ այնքան ստանդարտ երգով։ Նա հաղթեց թե մասնակից 42 երկրների հանդիսատեսի, թե ժյուրիի քվեարկության արդյունքներով։ Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդը Մոլդովան էր։ Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի