24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2017

Լիտվացի տնտեսագետները Հայաստանը դիտարկում են որպես ԵԱՏՄ շուկա մտնելու լավագույն հարթակ

«Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում է»,- «Մրցունակություն» համաժողովում Լիտվայի առևտրային միտումների ու հեռանկարների մասին իր շնորհանդեսում նշել է Լիտվայի արդյունաբերողների համադաշնության և Նորարարական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Ալեքսանդր Իզգորոդինը: Լիտվացի գործարարները Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու լավագույն հարթակ: «Առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է […]

72,3%-ը` Տարոն Մարգարյանին, 15,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին, 4,7 %-ը` Զարուհի Փոստանջյանին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ն անցկացրել է հարցումներ 1074 քաղաքացու շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցումների արդյունքները: Հարցվածների 72,3%-ն ասել է, որ ընտրելու է Տարոն Մարգարյանին, 15,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին և 4,7 %-ը Զարուհի Փոստանջյանին: Հարցվածների 56,1%-ը […]

Ո՞վ կհաղթի Երևանի ավագանու ընտրություններում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝ Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանն ու Փոստանջյանը չէին կարող մեծ հավականություններ ունենալ: «Ամենամեծ հաջողությունն ունի նա, ով հարում է ամենահզոր քաղաքական ուժին ու խոստանում է, որ զարգացումը կլինի հանդարտ, առանց ցնցումների. ընտրողներն էլ կարծում են՝  փորձված թանն անփորձ մածնից լավ է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: […]

Եթե այս հերթականությունը խախտենք, ոչ մի բան չի ստացվի

Քրիստոսը մեզ սովորեցրեց նախ փնտրել Աստծո Արքայությունը: Մի զարմացեք սրա վրա: Եթե դուք ծնող եք, մի՞թե ամեն ծնող չի ուզում, որ իր երեխաները միշտ իր մոտ լինեն: Աստված էլ այդպես է ուզում: Եվ Իր Արքայությունը երկնքում է, այս երկրի վրա չէ: «Հայր Մերի» մեջ էլ ասում ենք «Թող գա քո արքայությունը»: Տերը հորդորեց նախ խնդրել […]

«Ելքը» դիմելու է ԿԸՀ` չեղարկելու ՀՀԿ-ի մասնակցությունը

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանն ու քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձան երեկ տեղի ունեցած դեպքերին, երբ, իրենց խոսքով, պարզել են, որ ՀՀԿ-ի շտաբից ընտրակաշառք են բաժանում: Փաշինյանը հայտարարեց, որ այն ժամանակ, երբ իրենք գտնվել են ՀՀԿ-ի շտաբներից մեկի մոտ, որ գտնվում է Մալաթիա-Սեբաստիայում, իրենց վստահված անձի նկատմամբ […]

Երևանի փողոցներից մեկում օձ է հայտնաբերվել

Մայիսի 11-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 113 շենքի մոտակայքում՝ արկղի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կրակել են հայերի վրա՝ հազար ռուբլու համար

Օրերս ՌԴ Սամարայի հիվանդանոց են դիմել 3 հայազգի տղամարդ՝ հրազենային վնասվածքներով։ Նրանցից երկուսը օգնություն են ստացել ու դուրս գրվել, երրորդը գիտակցության չգալով մահացել է, հայտնում է  volga.news-ը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հրազենային վնասվածքներ ստացածները հայ երիտասարդ տղաների էին, նրանցից ամենամեծը 23 տարեկան է։ Նրանք հրազենային վնասվածք […]

Մենք չհոգնեցի՞նք այդ ձայնագրությունների թեմայից. ՀՀԿ-ական տնօրեն

«Մեր թիմի բոլոր անդամների համար կրթությունն ունի իր կայուն տեղը: Մեր նոր ծրագրում էլ բավական մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը: Մեր քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցվող մանկապարտեզներ, դպրոցներ, բոլորն ապահովված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ այսօր կյանքը փոփոխվել է, ծնողների մեծ մասը երկուսն էլ աշխատում են, […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան 10:00-15:00 Տիգրան Մեծի պող. 36, 36Բ, 36Գ, 36Դ, 36Ե շենքերը, 10:00-16:00 Հակոբյանց, Առաքելյան, Վշտունի, Եղիազարյան փողոցները և հարակից հանրային բաժանորդները, Վշտունի 4, 5 նրբանցքները և հարակից հանրային բաժանորդները, Խաչատրյան, Բաշինջաղյան փողոցները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի