24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2017

Նոր պաշտոն Սերժ Սարգսյանի համար. Իրատես

Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ և, ըստ էության, պետության ղեկավար։ ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ […]

Ինքնասպանության փորձ

Մայիսի 12-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:  Տեղազննման արդյունքում կասակածելի պահվածքով քաղաքացի չի հայտանբերվել:

Իրավիճակը սրվում է. Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) և հաստոցավոր […]

Պատգամավորի որդին այնպես է ծեծել, որ երիտասարդը կուրացման շեմին է. Ժողովուրդ

Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել։ Թերթի հավաստի տեղեկություններով՝ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին։ Ավելին՝ թերթին հայտնի դարձավ որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաեւ մի երիտասարդ, որի քեռին […]

Լևոն Ալթունյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Թանկագին բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Օրը լավ առիթ է երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով են կատարում մասնագիտական իրենց պարտքը։ Դուք նեցուկ եք լինում հիվանդին, ձեր ժպիտով ու բարի վերաբերմունքով նպաստում նրա ապաքինմանը։ Միաժամանակ, ոչ մի բժիշկ չի կարող իր աշխատանքը պատկերացնել առանց բուժքրոջ մասնակցության։ […]

Գագիկ Խաչատրյանն էլ. Հրապարակ

Եկեղեցի կառուցելը Հայաստանի մեծահարուստների համար հոբբի Է դարձել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն 5, թե 6 եկեղեցի է կառուցել։ Եկեղեցիներ են կառուցել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ այլք։ Նրանցից ետ չի մնացել նաեւ նախկինում ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախարար […]

Ճակատամարտը սկսվում է. Ժամանակ

Հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև հնգամյա կոալիցիան այլևս իրականություն է, և դրա մասին հուշագիրը ստորագրվել է մայիսի 11-ին նախագահական նստավայրում: Թեև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ նախընտրական կոալիցիոն հուշագրի՝ ներկայիս հետընտրական հուշագիրը հաշվի է առնում և ներառում է խորհրդարանական կառավարման մոդելից բնորոշ մի շարք առանձնահատկություններ, այդուհանդերձ՝ փաստն ինքնին, որ խորհրդարանական կառավարման […]

Այդ էժանագին քայլով խաղում է Սերժ Սարգսյանի անվան հետ. Ժամանակ

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլև գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները: Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի