24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2017

Մայրաքաղաքում ծնվել է 361 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 361 երեխա՝ 178 տղա, 183 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35058 քաղաքացի:

Դրա անունը ընտրակաշառք է, այլ անուն չի կարելի տալ. «Ելք»-ին մեղադրում են /տեսանյութ/

«Չի կարելի կեղծ ընդդիմադիրների հետ միավորվել»,-  այսօր «Հենարան»  ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  «ԵԼՔ» դաշինքի անդամ Նարեկ Բաբայանը։ Վերջինս շեշտեց՝  Երևանի ավագանու ընտրությունների պարագայում  ընդդիմադիր երկու ուժերը միմյանց չեն խանգարում, քանի որ արդեն իսկ պարզ է, որ երկուսն էլ տեղ են ունենալու ավագանիում։ Բանախոսը նշեց՝  ընտրությունից հետո ընտրողներին 15000 դրամ տալու խոստման նպատակը ընտրակաշառք […]

Ավտովթար Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru» մակնիշի 35 GA 049 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Կ. Ա.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: […]

Ունեցանք տասը զոհ, երեքն էլ գերեվարվեցին ու սպանվեցին» /տեսանյութ/

«1991 թվականի մայիսի 2-ին մեր ջոկատը` «Աֆղանցիների» ջոկատը, Իջևանում էր: Մայիսի երկուսին մենք մի հետքաքրքիր օպերացիա կազմակերպեցինք և մեծաքանակ ռազմամթերք գերեվարեցինք, որը մեծ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրման գործում»,-Henarn.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն (Հարութ) Սիմոնյանը: Ազատամարտիկը նշեց, որ իր ջոկատին հանգստանալու համար Վազգեն Սարգսյանը մի քանի օրով տուն էր ուղարկել.«Նոր էի հասել Զովունի, երբ հորեղբորս տղան […]

Աստվածաշունչը զգուշացնում է. ընտանեկան կյանքում մի շատ վատ բան կա

Պետրոս առաքյալը զգուշացնում է, որ ընտանեկան կյանքում մի շատ վատ բան կա, որ կոչվում է «նախատինքի փոխարեն նախատինք» (Ա Պտ. 3:9), որը պիտի չանել, եթե ուզում եք սեր ու խաղաղություն ձեր ընտանիքում: Ասենք ամուսինը կնոջը նախատում է թէ ճաշն ինչու՞ է այսքան աղի»: Կինն էլ պատասխանում է, թէ «լավ եմ արել, բա դու ինչու հետևիցդ […]

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր ու որդու կախված դիերը

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև […]

7 բալանոց երկրաշարժ՝ Ադրբեջանում

Մայիսի 11-ին, ժամը 07:37-ին, տեղական ժամանակով ժամը 07:23-ին (Գրինվիչի ժամանակով` 03:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին աշխատանքի համար

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով հիշեցնենք, վերցրել է պատգամավորության մանդատը և վերադառնում է խորհրդարան: «Այն արդյունավետությունը, որը ցուցաբերել եք Կառավարությունում աշխատելու ընթացքում, մաղթում եմ, որ ցուցաբերեք Ազգային ժողովում: Շնորհակալություն Ձեզ, չափազանց շատ»,-ասաց նա: «Շնորհակալ եմ, Ձեզ և իմ գործընկերներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,-արձագանքեց նախարարը:

Հակառակորդը գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին «Շանթ» հեռուստաընկերությունից: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան, ինչի արդյունքում վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Մեր հարցին՝ այժմ ո՞ր բժշկական կենտրոնում է գտնվում  Դավիթ Աթոյանը և ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված