25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը կչափի «Սելտայի» հետ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն»  իր հարկի տակ կընդունի  Վիգոյի «Սելտային»: Հիշեցնենք՝ նախորդ խաղում մանչեսթերցիները «Սելտային» հաղթել են  նվազագույն հաշվով: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում  «Մանչեսթեր Յունայթեդն»,  որի հաղթանակը գնահատում է 1.57 գործակցով: Իսպանացիների հաղթանակի գործակիցը 6.00 է, իսկ ոչ ոքին՝ 4.00: Վերոնշյալ հանդիպումը  կմեկնարկի Մանչեսթերում, այսօր՝ Երեւանի ժամանակով 23։05-ին: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը  կնվաճի […]

Պոլսահայ լրագրողը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ շքանշանով

Թուրքիայում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր, լրագրող Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանի:  «Ակօս»-ը  տեղեկացնում է, որ Էստուկյանն իր շքանշանը կստանա մայիսի 26-ին նախագահական նստավայրում: Նշվում է, որ գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչների պարգևատրման ամենամյա արարողությանը բացի ՀՀ նախագահից մասնակցում են կառավարության անդամները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավաները […]

Դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։ Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: […]

ՀՅԴ-ական նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չկա

Նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը. այս մասին այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չկա: Ռուստամյանը նշեց, որ երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա, և ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական […]

Տարոնը պարկեշտ մարդ է. ՕՄՕՆ-ի վետերանները որոշել են /տեսանյութ/

«Երևանը թանկ է մեզ համար ու մենք չենք կարող անմասն մնալ այս կարևոր իրադարձության ժամանակ: Տարոն Մարգարյանը բոլոր բակերը մաքրեց աղբից ու գեղեցիկ խաղահրապարակներ սարքեց: Իմ ընկերոջ որդին է ու պարկեշտ մարդ: ՕՄՕՆ-ի վետերանների միության խորհուրդը որոշում ունի՝ սատարել Տարոն Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ […]

Գյուղում աշխատանք չկա, վարկով գնված անասուններին էլ գայլերն են հոշոտում

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում վերջին երկու օրվա ընթացքում գայլերի երկու հարձակման դեպք է եղել: Առաջին փորձը գյուղացիներին հաջողվել է կասեցնել, երկրորդի դեպքում, սակայն, գայլերին հաջողվել է կատարել իրենց սև գործը՝ գայլի բաժին է դարձել երեսուն ոչխար: Գոհար Դոխոլյանը առավոտյան է անասնագոմում հայտաբերել վնասված ոչխարները: Տիկնոջ խոսքով՝ գայլերի հարձակման դեպքերը հիմնականում աշնանն են եղել, բնավ չեն […]

Ազգային ժողովի նիստը Կնյազ Հասանովն է վարելու

Մայիսի 18-ին կայանալու է Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը կվարի պատգամավորներից ամենատարեցը`Հանրապետական կուսակցությունից պատգամավոր դարձած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը. «6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը: Առաջին նիստը կնախագահի ամենատարեց պատգամավորը»,- […]

Իմ ընտանիքը չծախվելով է հայկական, ոչ թե «առանց պսակվել երեխա բերելով». Արմինկա

« Իմ ընտանիքը Մայրս է, քույրս, ես ու տղաս!!! Ու այնքանով է հայկական իմ ընտանիքը, որ հայկական ոգին է առաջին տեղում:  Իրար մեջքի կանգնած լինելով ու իրար ձեռք բռնելով է հայկական: Աշխարհի յուրաքանչյուր կետում լինելիս հայի ու Հայաստանի անունը չփնովելով է հայկական: Ընտանիքում իսկական Մարդ մեծացնելով է հայկական:  Ուրիշին մշտապես օգնելով է հայկական: Մոխրանալով ու կրկին […]

22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մարկոսյանի սպանության համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մայիսի 5-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում դիակ կա: Դեպքի վայրում հայտնաբերվել էր տվյալ տան բնակիչ, 1940թ. Ստեփան Մարկոսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի