16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2017

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 117 քաղաքացի

Յուրաքանչյուր շաբաթ ամփոփում ենք Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի և էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիների կողմից ստացված նամակները:  Մայիսի 2-6-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 117 նամակ: Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 80-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 37-ն ընթացքի մեջ էր:  Հարցերի մեծ […]

«Սեպը սեպով են հանում, քանի որ ընտրակաշառքին այն դառնում է այլընտրանք»

 «Այնքան հպարտ եմ լինել այս թիմի անդամ, որ չեք պատկերացնի»,-այսօր Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ելքի» ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը: Նա նշեց, թե այստեղ մեղվի փեթակի պես աշխատում են: «Խելացի, բոլորը ասելիք ունեցող, հակադրվող մարդիկ են, և արդյունքում ծնվում է մի լավ բան»,-նկատել է Անահիտ Բախշյանը: Վերջինս խոսեց նաև «Ելքի» կողմից առաջարկվող սոցիալական […]

«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության  2017 թ. գործունեության   ծրագրով նախատեսված  գերակա  խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ  ոլորտում  իրականացվում   է  25 ներդրումային ծրագիր, որից 23-ը  դրամաշնորհային են, 2-ը՝  պետական բյուջեից […]

«Աստված օրհնի քեզ…»/տեսանյութ/

Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ՀՀԿ թիմը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 11-ին Նոր Նորք համայնքում էր: Ելույթի վերջում ավագանու ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցեց ընտրողների հետ: Տարոն Մարգարյանը համբերատար լսում է բոլորին, առաջարկված խնդիրների համար տարբերակներ առաջարկում: «Աստված օրհնի քեզ, եկել եմ այսքանը ասեմ Տարոն Մարգարյան՝ մեծ մարդ»,-ասաց մի տղամարդ: Նշենք, որ […]

Բայց մենք չենք հուսահատվում, եկել ենք փրկելու. Սասուն Միքայելյան

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Հյուսիսային պողոտայում «Ելքի» հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ելույթում նախ նշեց, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ից խոստումներ են եղել, իրենց մարդկանց խորհրդարան, քաղաքապետարան մտցրել, սակայն հետո դրանք չեն կատարվել: «Ասում ենք, որ այս իրավիճակից պիտի դուրս գանք, բայց իրավիճակից դուրս բերողները դուք եք, ժողովո՛ւրդ ջան: Այն քվեները, որ […]

Հայաստանում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն, Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները` ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելու նպատակով:

«Մայիսի 14-ին, եթե անգամ կարկուտ գա, ձյուն գա, գնացեք ընտրության»

Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Ելք» դաշինքի հրավիրած ամփոփիչ հավաքը: «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններում շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց մարդկանց բակերում ջերմ ընդունելության համար: «Այն էներգետիկան, որ տեսնում ենք յուրաքանչյուր բակում, ամեն անգամ ջախջախում է ցանկացած ադիբեկյանական հարցում, որը հայտնի հայկական սոցիոլոգիայի հետևանք է»,-ասաց նա, ապա հավելեց. «Ելք դաշինքով ՀՀ-ում ստեղծվել են փոփոխություններ, և […]

Տարոնը մերն է. Ղարաբաղյան պատերազմի վետերաններ/տեսանյութ/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»-ը մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններում կսատարի ՀՀԿ-ին: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ղարաբաղյան պատերազմի վետերան, բժշկուհի Ալլա Նիկողոսյանը: «Տարոն Մարգարյանը կանգնած է մեր կողքին, սատարում է մեր տղաներին, խոցելի խավին, որոնց թվում նաև մեր հերոս տղաներն են»,-ասաց Ալլա Նիկողոսյանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի