17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2017

Մարտական դիրքում զինվոր է մահացել

2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ Քննչական կոմիտեն  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու […]

Սերժ Սարգսյանի մի զանգով (տեսանյութ)

«Ադրբեջանն ամեն ինչ անում է տարբեր  հարթակներում Արցախի ու ՀՀ-ի դեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմաննը հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ որպես օրինակ բերելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը: Ըստ քաղաքագետի՝ սա կթուլացնի Հայաստանի կապը միջազգային հանրության հետ, որպեսզի ավելի քիչ ինտենսիվություն լինի: «Բոլոր պառլամենտական գործընթացներում նախաձեռնություններով են հանդես գալիս ադրբեջանցիները Արցախի դեմ»,-նկատեց նա: Henaran.am-ի հարցին, թե արդյոք ծրագրերը, […]

Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ․ Հոգլանդ

Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը. «Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ […]

Իմ ձեռքով եմ տղերքի զենքը լցրել.Ազգային հերոսի մոր ցավը /տեսանյութ

«Ես հպարտ եմ, որ քաջ տղաներ ունենք ու մեր երկիրը պաշտպանված է: Իմ բոլոր երեխեքն են՝ հայրենիքին նվիրվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը ՝ Բավական մայրիկը: Բավական մայրիկը բոլորովին վերջերս է կորցրել երկրորդ որդուն ու վիշտը խեղճացրել է նրան: «Թող բոլորը բախտավոր լինեն ու Աստծուն փառք տան, որ խաղաղություն լինի: […]

«Վերջապես փաստացի ունենք ջրվեժ, որն ունի աշխատանքային նոր գրաֆիկ»

«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը տրված է, Բնապահպանության նախարարությունն արդեն ծառատունկ և մաքրման աշխատանքներ է իրականացրել. այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը չի դիտարկում որպես բնությունն աղբից մաքրելու ֆիզիկական գործընթաց, այլ  գաղափարական հենք: Խոսելով Շաքիի ջրվեժի ջրօգտագործման  ռեժիմի փոփոխությունից՝ նա նշեց. «Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը փոփոխվել  և հաստատվել է, […]

«Մրցակցությունն արդար չի ընթանում» /տեսանյութ/

«Երևանի ավագանու ընտրությունները նախևառաջ քաղաքական ընտրություններ են, բայց իշխանական  քաղաքական ուժը փորձում էր այս ընտրությունները վերածել կենցաղային ընտրությունների, բայց չի կարելի նման քայլ անել: Պետք է ասեմ, որ այն  բանավեճերը, որոնք կազմակերպվել են վերջերս,  ցույց են տալիս՝ ՀՀԿ-ի միֆերը ֆլուզվում են:  ՀՀԿ-ի թիմում ներգրավված են  այնպիսի չինովնիկներ, որոնք մարդկանց աչքերի մեջ թոզ են փչել ու […]

ԵԼՔ-ից` խորհուրդ Զառային

Այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ   «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ ավագանու անդամի թեկնածու Ալեն Սիմոնյանը  «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Զարուհի Փոստանջյանին հորդորեց իր  խայթոցներն ուղղել ՀՀԿ-ին, քանի որ «Ելք»-ի կողմից պատասխան չի լինելու:  Ալեն Սիմոնյանը նաև նշեց՝  Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու համար «Ելք»-ի առաջ միայն մի խնդիր է ծառացած. հաղթահարել […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով 2017թ. մայիսի 8-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր.Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կատարվել է երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկային մասի մոտ 100 մետր հատվածում կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի և երթևեկությունը կկազմակերպի այնպես, որ 1-ին գոտիով կարելի կլինի […]

««Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն աճել է»

«Ես չէի ցանկանա  գնահատական տալ մյուս երկու քաղաքական ուժերի անցկացրած նախընտրական քարոզարշավին, բայց, բնականաբար, կարող եմ խոսել «Ելք»-ի  քարոզարշավների մասին: Կարող եմ ասել՝ նկատում եմ, որ վերջին շրջանում «Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն է՛լ ավելի է աճել», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:  Վերջինս շեշտեց՝ «Ելք»-ը ջանում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի