25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2017

ՀԱԷԿ-ի աշխատանքը կդադարեցվի

Մայիսի 10-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանայինին աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված  միջոցառումները։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։ Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում եւ այն գործող սակագնային հաշվարկների […]

Հայոց ցեղասպանության տարիներին նրանք փրկել էին 8000 հայ որբերի եւ տվել նրանց սեր

«Asbarez» պարբերականը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին 8000 հայ որբի փրկած շվեդ ընտանիքի պատմությունը: Հարրի Պողոսյանը, ում տատիկն ու պապիկը նույնպես անցել են Ցեղասպանության տարիների դժոխքի միջով, գրում է. «Ինձ բախտ էր վիճակվել ընկերանալ նշանավոր մի կնոջ՝ Էլիբեթ Քուենզլեր Մարշալի հետ: Նա ծնվել է 1917 թվականին Թուրքիայի Ուրֆա քաղաքում: Նա բժիշկ Ջեյքոբ Քուենզլերի դուստրն է: […]

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, առաջադրվել մեղադրանքներ: 2017թ. մարտի 27-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել ընտանեկան բռնության վերաբերյալ. կինն ահազանգել է, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ՝ […]

Պետք է ձեւավորվի ժամանակակից, ագրեսիվ թիմ.վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:     Կարեն Կարապետյանը շնորհավորել է Արմեն Ավակյանին, մաղթել նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վարչապետի խոսքով, Հայաստանի զարգացման հիմնադրամը հետաքրքիր հարթակ է, որը կարող է մեծապես օժանդակել կառավարության տնտեսական ծրագրերին: «Ակնկալում ենք, որ այստեղ պետք է ձևավորվի ժամանակակից, ագրեսիվ, […]

«Ելք»-ը քննությունը լիարժեք չհանձնած` ձախողեց այս երկրորդ փուլը. Փոստանջյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքին հետևելով՝ Զարուհի Փոստանջյանը նկատել է՝ իշխող կուսակցությունը օգտագործել է վարչական ռեսուրսը: Այս մասին այսօր Փոստանձյանը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Ավելին,   Զարուհի Փոստանջյանն ասաց ՝  տեղեկություններ  ունի այն մասին, որ ուսուցչանոցներում ժողովներ են լինում,   ջանք չեն խնայում, որ ընբտրակաշառքի միջոցով իշխող կուսակցությունը հաղթի: Փոստանջյանն անդրադարձավ նաև  «Ելք» դաշինքի կողմից մշակված […]

Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին: Միջանկյալ նշենք, որ օրերս թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին հայտնել էր, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը երկիր կանխելու համար որոշել է պատ կառուցել թուրք-իրանական սահմանին: Ըստ […]

ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների գործերը դատարանում են

ՀՀ հատուկ քննչական ծառայության հայտարարությունը. ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Կորեայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը մաղթել է Մուն Ջե-Ինին քաջառողջություն, ձեռքբերումներ և երջանկություն, իսկ Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել և […]

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի