19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2017

4 անձի մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական ծագման խնձոր ներկրելու համար

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման […]

Քաղաքականության պատճառով մենք չենք կարողանում շփումներ ունենալ. թրքուհին` Երևանում

Վերջերս Երևանում կայացավ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը: Թուրքիայի հրեշտակ ներդրողների էկոհամակարգի ներկայացուցիչ, «DO Consultancy»-ի հիմնադիր Դույգու Օկտեմ Կլարկը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը ազգությամբ թուրք է, բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, զբաղվում է սթարթափներով: Նրա խոսքով` Երևանում կայացած հանդիպումը բավական կարևոր է 2 հարևան երկրների փոխհարաբերությունների, զարգացման համար: «Քաղաքականության պատճառով մենք չենք կարողանում շփումներ ունենալ, բայց չպիտի […]

Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստի շնորհանդեսին (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր համազգեստը: Անգլիական թիմն այսհամազգեստով հանդես  կգա արտագնա խաղերում:  Մարզաշապիկների շնորհանդեսին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ես եմ գալիս Ձեզ մոտ, դուք մի եկեք» /տեսանյութ/

Երևանի ավագանու ՀՀԿ թիմը այսօր` մայիսի 10-ին Աջափնյակ համայնքում էր: Ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը շփվեց ընտրողների հետ և պատասխանեց նրանց հարցերին: Տարոն Մարգարյանը բոլորի հետ երկար զրուցում էր: «Ես եմ գալիս Ձեզ մոտ, դուք մի եկեք»,-բնակիչների հետ կատակեց Տարոն Մարգարյանը: Մանրամասները` տեսանյութում:

Տարոն Մարգարյանը հուզում է /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` մայիսի 10-ին քարոզարշավի շրջանակում Աջափնյակ համայնքում հանդիպեց ընտրողների հետ: Իր ելույթում նա նշեց, որ կարող են շատ երկար խոսել և ասել, թե ինչեր են կատարել, սակայն այդուհանդերձ նկատեց, որ բազում խնդիրներ դեռ մնացել են: Անդրադառնալով համայնատիրությունների աշխատանքին, բնակֆոնդի պահպանմանը՝ քաղաքապետը համաձայնեց, որ կան խնդիրներ, […]

40 տարվա սիրավեպից հետո Լայմա Վայկուլեն ամուսնացել է /ֆոտո/

Հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն ու նրա սիրելին՝ Անդրեյ Լատկովսկին, գաղտնի ամուսնացել են։ Զույգը հանդիպում է 40 տարի, սակայն այս տարիների ընթացքում չեն մտածել ամուսնության մասին՝ որոշել են ազատ հարաբերություններ ունենալ։  Սակայն այժմ զույգը գաղտնի ամուսնացել է, հարսանիքն էլ տեղի է ունեցել ԱՄՆ-ում։ «Դա Անդրեյի գաղափարն էր։ Մենք ամուսնացել ենք ԼԱս-Վեգասում, սովորական եկեղեցում»,- ասել է Վայկուլեն։ […]

««Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները՝ գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական […]

Յուրաքանչյուր ընտրություններից հետո էլ լինում են դժգոհողներ ու նեղացածներ. ՌԴ դեսպան

«Գիտեք` յուրաքանչյուր ընտրություններից հետո էլ լինում են դժգոհողներ ու նեղացածներ, այնպես որ կարելի է խոսել ամեն ինչ, ինչ հնարավոր է, բայց կան միջազգային դիտորդներ, որ հետևում են ընտրություններին, իսկ նրանց գնահատականը, հայտնի է, դրական է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով հարցին, թե ինչպես են գնահատում ապրիլի 2-ին կայացած ընտրությունները` հաշվի առնելով, որ […]

Ամերիկյան համալսարանի տակ 7 հազար մարդու մասունքներ են հայտնաբերվել /ֆոտո/

ԱՄՆ-ում Միսսիսիպիի համալսարանի բժշկական բաժնի հատվածում 7 հազար հոգու մասունքներ է հայտնաբերվել, հայտնում է Лайф-ը։  Մասնագետները կարծում են, որ մասունքները պատկանում են հոգեբուժարանի հիվանդներին։ Հոգեբուժարանը այդ տարածքում գործել է 1855-1935 թվականները։ Գերեզմանատան ընդհանուր մակերեսը կազմում է 8 հեկտար, նահանգի ղեկավարությունը ցանկանում է առանձին հուղարկավորություն կազմակերպել, սակայն դա կարժենա 21 միլիոն դոլար։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի