20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2017

Հիմա ժամանակը չի. Կարեն Բոթոյանը` մարզպե՞տ (տեսանյութ)

ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանն ասում է, որ դեռ չի նշանակվել Գեղարքունիքի մարզպետ: Նշենք, որ ներկայիս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վերցրել է մանդատը, իսկ ինքն ինքնաբացարկ է հայտնել: Henaran.am-ի հարցին, թե իր հետ խոսակցություն եղել է, Կարեն Բոթայանը բացասական պատասխանեց: «Երբ առարկայական քննարկում լինի, կտեղեկացնեմ: Հիմա ժամանակը չի, ժամանակը գա, կտեղեկացնեմ»:

Աղոթք չար աչքի եւ չար լեզվի դեմ

Տեր Աստված մարդասեր, Որդի մարդասեր Հոր, դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը քո ղորմությամբ, ուստի անփորձ պահիր չարից ու անսայթաք երեւացող ու աներեւույթ թշնամու որոգայթներից, պահպանիր ծառաներիդ չար աչքից եւ չար լեզվից, սրից եւ երեւացողի ու աներեւույթի բոլոր հալածանքներից: Ամեն:

Ծառուկյանի, Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայաններն էլ ստուգվելու են (տեսանյութ)

«Մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է արդյունքները վարչապետին»,-այսօր լրագրողներին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոսյանը անդրադառնալով վարչապետի հանձնարարականին` ստուգումներ անել գազալցակայաններում: Հարցին, թե  ստուգել են Գագիկ Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին, Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները, նա պատասխանեց. «Բոլորի գազալցակայանները ստուգվելու են կենտրոնացված կարգով»: Ըստ Դ. Տոնոյանի` ստեղծված իրավիճակի պատճառը թույլ կարգապահությունն է:

2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե իր պաշտոնավարման ամիսների ընթացքում փոփոխություններ եղել: «Տնտեսական ցուցանիշներ կան»,-ասաց նա: Վարչապետը պնդեց, թե որևէ նախարարի հետ հակասություն չունի: «2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է»,-նշեց նա` ի պատասխան հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել 2018 թվականին: Հարցին` պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում Ձեզ […]

«Նախարարն այդ մասին ավելի լավ գիտի, քան դեսպանը» /տեսանյութ/

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլիկինն այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ճակատագրին: Հարցին, թե  ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը,  որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է պայքարել նաև Իսլամական պետության դեմ, դեսպանը նշեց. «Նախարարն այդ մասին  ավելի լավ գիտի, քան դեսպանը: Բայց ես կարծում եմ, […]

«Մեր հարաբերությունները լավ են Կարեն Կարապետյանի հետ» /տեսանյութ/

«Մեր հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ,  աշխատանքային են` շատ լավ», – այսօր Հաղթանակ զբոսայտում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց   Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն` անդրադառնալով լրագրողների այն  դիտարկմանը, թե դաշնակցական նախարարները վարչապետին չեն ենթարկվում ու հաշվետու են միանգամից նախագահին: «Աշխատանքային շատ լավ հարաբերություններ են: Տասնյակներով ծրագրեր ենք այսօր միասին իրականացնում: Գոնե իմ […]

Շարունակում է առաջնային մնալ հարձակումներից մեր երկրի սահմանների պաշտպանությունը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգը։ Ուղերձում ասվում է.   «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի […]

«Մեր զինվորների անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները»

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է հետևյալը. «Սիրելի՜ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հաղթանակի ու Խաղաղության տոնը` Շուշիի ազատագրման 25-ամյա հաղթանակը: Մեր տարեգրության ամենահիշարժան էջերը մեր հաղթանակներն են, որոնք հայրենանվեր գործերի ու նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր […]

«Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում» /տեսանյութ/

Ազգային ժողովի  առաջին նիստի ընթացքում ՝ կառավարության հրաժարականից հետո 10-օրյա ժամկետում վարչապետի նշանակում կկատարվի, իսկ 20-օրյա ժամկետում կառավարության կազմը հայտնի կդառնա: Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ  զրույցի ընթացքում  նշեց Բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Հարցին, թե ինքը ցանկանու՞ւմ է մնալ կառավարության կազմում, Մինասյանը պատասխանեց. «Ես ցանկանում եմ շարունակել այդ ոլորտի բարեփոխումները, կա հսկայածավալ փոփոխությունների անհրաժեշտություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի