24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2017

Հերիք ա, հերիք ա, ներս մտնեք. վետերանն ու գործադիրները` մի սեղանի շուրջ (տեսանյութ)

Ամեն տարվա նման վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին մասնակցում էին նաև օրենսդիր ու գործադիր մարմնի անդամները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հաղթանակի կենացի համար բաժակ բարձրացրին վետերանների հետ: 

Այսքան արագ հնարավոր չէ ասել պատճառը. Ա. Հովհաննիսյանը` ողբերգական դեպքից (տեսանյութ)

Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նա ականանետերից: Այս գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները»,-այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»: Խոսելով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքից, որ ջրամբարում ջրահեղձ են եղել […]

Ինչո՞ւ է գտնում, որ մեր ժողովուրդը պոտենցիալ կոռուպցիոներ է. Շարմազանով

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառք չի բաժանում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով «Ելքի» սոցիալական աջակցության նախաձեռնության մասին: «Բայց մեր ժողովուրդը տասը հազար դրամ կաշառք վերցնո՞ւմ է, ինչո՞ւ է գտնում, որ մեր ժողովուրդը պոտենցիալ կոռուպցիոներ է, ես կարծում եմ, որ մեր  ժողովուրդը կաշառք չի վերցնում, որովհետև կաշառք տվող չկա»,-հավելեց նա։

Մայիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 10-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Թռչնասերների կենտրոն»  ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը եւ  «Civil voice» ՀԿ կամավոր  Նաիրե Սահակյանը: ԹԵՄԱ՝ մայիսի 10-ին նշվում է չվող թռչունների համաշխարհային օրը:     Մայիսի 10-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝  զարգացած տնտեսության հիմքը  որպես «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման համար […]

Հաղթանակի համար, շնորհավո´ր. վարչապետի կենացը (տեսանյութ)

Այսօր` Շուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվում էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը, ինչպես արդեն հայտնել ենք, մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Վերջիններս ամեն տարվա նման վետերանների համար կազմակերպված զինվորական […]

Մոսկվայում տեղի է ունեցել հաղթանակի զորահանդեսը /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ տարելիցին նվիրված զորահանդեսը։ Ավանդաբար, այն ընդունել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս տարի զորահանդեսին պետք է մասնակցեին մոտ 10.000 մարդ, 114 միավոր ցամաքային տեխնիկա, 72 ինքնաթիռ ու ուղղաթիռ, սակայն եղանակային պայմանների պատճառով ավիացիան չի մասնակցել։ Շքերթին մասնակցելու ներգրավված ինքնաթիռները և ուղղաթիռները վերադարձել են տեղակայման […]

Էական փոփոխություններ Կառավարությունում չեն լինի

«Փոփոխություններ կլինե՞ն, թե՞ չէ, կարծում եմ, կլինեն, դուք կտեսնեք: Հիմնական փոփոխություններ լինելո՞ւ են, կարծում եմ, այս պահին անհրաժեշտություն չկա, որովհետև մենք  ունենք ևս 2018 թվականին նոր կառավարություն ձևավորելու խնդիր: Ընդհանրապես շատ հետաքրքիր ժամանակահատված է, 2016 թվականին կառավարության ծրագիր, 2017 թվականին կառավարության ծրագիր, 2018 թվականին կառավարության ծրագիր: Սահմանադրությունն է նաև սահմանափակումներ մտցնում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց […]

Ազգային հերոսի մոր ձեռքով. Զովունիում բոլորը հուզվեցին /տեսանյութ/

Կոտայքի մարզի Զովունի գյուղում այսօր՝ մայիսի 9-ին  բացվեց ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված խաչքար: «Թո՛ղ, այս խաչքարը խաղաղություն բերի ողջ աշխարհին, պատերազմ թող չլինի, թող ոչ մի զինվորի արյուն չթափվի և ոչ մի մայր արցունք չթափի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զովունի համայնքի ղեկավար Վրույր Սիմոնյանը: Զովունիի մշակույթի տան պարի խմբի սաները Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հուշաքարի […]

60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ. Վ. Գասպարյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը կլինի նոր ձևավորվելիք կառավարության կազմում. այս մասին նա նշեց այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում:  Հարցին, թե ինչով է պայմանավորված նրա երկարակեցությունը կառավարությունում, Վլադիմիր Գասպարյանն ասաց.«Ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»: Այլ մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի