24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2017

Ծնողներ, ձեր երեխաների ապագան ձեր ձեռքերում է

Եթե աղոթել սովորեցնեք ձեր երեխաներին՝ ձեր համար են աղոթելու, եթե սեր սովորեցնեք՝ ձե՛զ են սիրելու, եթե հարգել սովորեցնեք՝ ձե՛զ են հարգելու, եթե բարին սովորեցնեք՝ ձե՛ր հանդեպ են բարություն անելու, բայց եթե չարություն սովորեցնեք՝ հենց ձե՛ր նկատմամբ են չարանալու, հայհոյել սովորեցնեք ձեր երեխաներին՝ հետո ձե՛զ են հայհոյելու… Ծնողնե՛ր, ձեր երեխաների հետագա կյանքը ձեր ձեռքերում է:

Թուրքիայում մահապատժի վերականգնման քարոզարշավը Գերմանիայի տարածքում չի թույլատրվի

Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքվե անցկացնելու դեպքում, Գերմանիան թույլ չի տա իր տարածքում  իրականացնել դրա քարոզարշավը։ Ըստ թուրքական «bursadabugun» լրատվական կայքի՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական «WDR5» ռադիոյի հետ զրույցում: Ըստ Մերկելի՝  քարոզարշավ իրականացնելու մասին դիմում Անկարայից դեռ չեն ստացել, բայց եթե անգամ ստանան, ապա Գերմանիան կտրականապես կմերժի: Նա ընդգծել է, […]

Տեխնիկան «ուղևորվում է» խոշորացված համայնքներ

Հայաստանի առաջին խոշորացված համայնքները ստացել են նոր տեխնիկա: Դիլիջանում, Տաթևում ու Թումանյանում հայտնվել են մի քանի ամբարձիչներ, աղբահավաք մեքենաներ, տրակտորներ և կոմբայններ` գյուղերի համար: Դրանից զատ՝ ստեղծվում են նոր աշխատատեղեր ամբարձիչավարների, տրակտորավարների, մեխանիկների համար: Խոշորացման հիմնական նպատակը վարչական ծախսերը տնտեսելն է: Տնտեսական անցուդարձ ֆեյսբուքյան էջից

Այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ը

  Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Մրցույթին հնարավոր կլինի հետեւել ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Մրցույթն այս տարի կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ ահա հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: «Եվրատեսիլ-2017»-ի բեմը […]

Յունկերը Թուրքիային զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կունենա մահապատժի վերականգնումը

Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա վերջինս չի դառնա Եվրամիության անդամ (ԵՄ): Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ այդ մասին Յունկերը հայտարարել է գերմանական «Rheinische Post »թերթի հետ զրույցում: Նրա խոսքերով՝ այդ քայլով Թուրքիան ոչ միայն կհատի գոյություն ունեցող «կարմիր գիծը» այլ դա կլինի «բոլոր կարմիր գծերից ամենա կարմիրը»: […]

«Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի համաքաղաքացիներ, մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Պատմության ընթացքում հայը բազմիցս է ապացուցել, որ կարողանում է խաղաղ, ստեղծագործ առօրյան թողնել և կենաց ու մահու պայքար մղել […]

«Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ ազատությունը նվաճվում է հաղթանակով»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա եւ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ ազատությունը նվաճվում է հաղթանակով: Մենք հանուն ազատության պայքարել ենք` զոհաբերելով արյուն ու կյանք, բայց ոչ երբեք պատիվ ու արժանապատվություն, որովհետեւ գիտակցել ենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի