19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2017

ԿԸՀ-ն նոր համակարգ է մշակել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով եւ խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաեւ քվեաթերթիկի հատուկ կաղապար: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:

Թույլ տեղ չունենք. Յուրի Ալեքսանյան /տեսանյութ/

«Պատերազմ սկսելու համար հակառակորդը հնարավորություն չունի: Սովորական կրակոցներ են և ուղղակի ուզում են մեր տոնը փչացնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, ասաց ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ , գնդապետ Յուրի Ալեքսանյանը: Ալեքսանյանը նկատեց, որ 90-ականներին հակառակորդը զինված էր ժամանակակից զենքերով, բայց մեր մարտական ոգին հաղթեց: «Պետք է փորձեն գտնեն մեր թույլ տեղերը, բայց ի ուրախություն […]

«СПАСИБО ДЕДУ ЗА ПОБЕДУ»․ կենացներ ու շնորհավորանքներ հայ վետերաններին ռուսական ռազմաբազայում /ֆոտո, տեսանյութ/

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն, այս տարի ևս մայիսի 9-ին բազմամարդ էր: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նախ հարգելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»ի մոտ: Այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ քչերն էին կարողացել մասնակցել:  Գյումրիում   այժմ կա մոտ 30 Հայրենական պատերազմի […]

Տարոն Մարգարյանը` ազատամարտիկներին. կենդանի շփում /տեսանյութ/

Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած ՀՀԿ թիմը և գործող քաղաքապետ, ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը այսօր` մայիսի 9-ին Արաբկիր վարչական համայնքում էին: Տարոն Մարգարյանը զրուցեց ընտրողների հետ: Արցախյան պատերազմի վետերանները հիացած էին ու նշեցին, որ կարևորում են իրենց ընկերոջ Անդրանիկ Մարգարյանի որդու` Տարոն մարգարյանի անցած տարիների աշխատանքը: Մանրամասները` տեսանյութում:

«Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք» /տեսանյութ/

«Չեմ կարծում, որ պատերազմը հիմա կվերսկսվի, քանի որ նրանք միշտ չանգռել են, իսկ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս անցնել կոնկրետ գործողությունների: Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: «Էս անգամ ոչ մեկ մեր դեմը չի առնի»,-հավելեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի