25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին:

Սիրահարվեց ուսուցչուհուն, երբ 15 տարեկան էր․ Ֆրանսիայի նոր առաջին տիկինն ամուսնուց մեծ է 24 տարով /ֆոտո/

Այսօր հայտնի դարձավ Ֆրանսիայի նոր նախագահի անունը։ Նա Էմանուել Մակրոնն է՝  «Հառաջ» շարժման առաջնորդը։ Երիտասարդ, հմայիչ քաղաքական գործչի անվան շուրջ աղմուկը երկար ժամանակ է՝ չի դադարում։ Եվ պատճառը նրա կինն է․․․ Եվրոպայի ամենագրավիչ քաղաքական գործիչը ամուսնացած է մի կնոջ հետ, ով իրենից մեծ է 24 տարով։ Էմմանուել Մակրոնը երիտասարդ է, հմայիչ, նրա փիառ-թիմը հրաշալի է […]

Արցախի խորհրդարանի նախագահը դիամավորել է ՀՀ խորհրդարնի նախագահին

Մայիսի 8-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դիմավորել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայասատանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և մի խումբ պատգամավորների: Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն

Ցավակցել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը: Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում: Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաև Երևանի հոգևոր-մշակութային կերպարի ձևավորման գործում: 1993-97թթ. նա եղել է Երևանի գլխավոր նկարիչը: […]

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար

2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավանգ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար։ Կրթությունն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով։ Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են […]

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները համալրվել են նոր ու միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության մարզական օջախները համալրվում են նոր ու ժամանակակից մարզագույքով: Մայրաքաղաքի մարզադպրոցներին հերթական մարզագույքի հանձնման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը դրանց տնօրենների ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ձեռքբերված նոր մարզագույքին: Պատասխանատուները նշել են, որ ծրագրով ձեռք են բերվել անհրաժեշտ պրոֆեսիոնալ նոր հեծանիվներ՝ […]

Փոքր ժամանակ ես էլ եմ զբաղվել կարատեով.Նանա /տեսանյութ/

«Փոքր ժամանակ ես էլ եմ զբաղվել կարատեով և այսօր շատ եմ կարևորում Գոռ Վարդանյանի գործը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Նանան: Նշենք, որ երեկ՝ մայիսի 7-ին  Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիան  սկսեց մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարը: Մրցաշարի մեկնարկին ներկա էին ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և […]

Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի