20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2017

Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս. Հաց բերող` Արթուրի մայր

Ես տիկին  Դոնարա Պետրոսյանս հանդիսնում եմ իմ որդի Հարց Բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել եմ իմ երկու որդիներիս՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին, տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներց յուրաքանչյուրը ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում:  […]

Խոշոր չափերով հարկերը չեն վճարել. գործը ՀՔԾ-ում է

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մասնավորապես, մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք: […]

Ե՞րբ ակտիվ չէի որ. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)

«Ե՞րբ ակտիվ չէի որ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե 6-րդ գումարման խորհրդարանում  ակտիվ է լինելու, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա նշեց, որ դեռ չգիտի, թե որ հանձնաժողովներում ընդգրկված կլինի, սակայն խոստացավ, որ ի տարբերություն 5-րդ գումարման խորհրդարանի այս անգամ ավելի շատ է ելույթներ ունենալու և օրենսդրական աշխատանքով զբաղվելու: Նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք որակյալ է համարում […]

Պուտինի եւ Սոբչակի համատեղ ընտանեկան հանգստի տեսանյութը վաճառքի են հանել /ֆոտո/

Անհայտ անձը համացանցում աճուրդի է հանել արխիվային տեսանյութ, որում Վլադիմիր Պուտինն ու Անատոլի Սոբչակն են՝ Ֆինլանդիայում հանգստի ժամանակ։ Տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է 1992-ին, այն 12 րոպե է տեւում։ Հիշեցնենք, որ այդ տարիներին Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն էր, Պուտինը՝ նրա տեղակալը։ Կադրերում բացի Պուտինից եւ Սոբչակից երեւում են նաեւ Սոբչակի կինը՝ Լյուդիմիլա Նարուսովան, նրանց դուստրը՝ […]

Երեխաները մենակ են մնացել. սահման պահող զինծառայողը խնդրում է

Ոչ մի մարդ, ոչ մի ընտանիք ապահովագրված չէ նման դեպքերից.. ՏԱՐԱԾԵՔ,ԳՈՒՑԵ ԿԳՏՆՎԵՆ ՄԱՐԴԻԿ ՈՎՔԵՐ ԿՕԳՆԵՆ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐԻԴ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ: Ոչ մի մարդ, ոչ մի ընտանիք ապահովագրված չէ նման դեպքերից, ու միայն ամեն մեկիս նույնիսկ չնչին օգնության շնորհիվ է, որ առաջին հայացքից անհնարինը շատ հեշտությամբ դառնում է իրական; Ուր է մեր հայ ազգի գթասրտությունն […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 5-ին եւ լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը […]

Ի՞նչ են խոսել նախագահն ու Ծառուկյանը. Հրապարակ

 «Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան դաշինքի» շուրջ ընթացող պրոցեսները և մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի այդ կասկածները։ Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարականների հետ։ Մյուս կողմից ՀՀԿ նախագահն է […]

Չերիի Վահանը սպասում է Ծառուկյանի վերջին խոսքին.Ժամանակ

 «Նախօրեին ԿԸՀ-ից իր ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է ԱԺ առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանը ակնարկի այդ մասին։ «Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նախ հայտարարեց, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել քանի որ հիասթափված է եղել ընտրությունների […]

Աղմկահարույց բացահայտումները շարունակվում են. Ժողովուրդ

«Պաշտպանաթյան նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊԲ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ: Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս’ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց և զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի