28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2017

Ռուզաննա Մուրադյանը օրենսդրական նոր նախագիծ է մշակում /տեսանյութ/

 ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը արդեն որոշել է՝ ԱԺ-ում աշխատանքներն  սկսելուն պես ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն՝  կրթական ոլորտին վերաբերող: «Այս պահին փորձում եմ  մշակել մի օրենքի նախագիծ, դա դաստիարակության մասին օրենքի մասին նախագիծն է: Իհարկե, այն կդրվի քննարկման, բայց նախագծի հիմքն արդեն ստեղծել ենք», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ռուզաննա Մուրադյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ճիգ մի բանեցրեք. Խաչիկ Մանուկյանի բաց նամակը

4y8iZ_Zbsz

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը բաց նամակ է հղել Հայաստան համահայկական հիմնադրամ գործադիր վարչութանը և ծրագրի համակարգող, գործադիր տնօրենի խորհրդական տիկին Աիդա Խաչիկյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. Հարգելի տիկին Խաչիկյան Ես իսկապես մասնակցել եմ ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի սահմանած մրցույթին, կարծելով, որ հանձնաժողովի անդամներն առաջնորդվելու են բացառապես գրական արժեքների գնահատման բարձր չափանիշներով։ […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

maxresdefault-6

Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

скачанные файлы (2)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին: Ձեր դերասանական արվեստն առանձնանում […]

Մայիսի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

logo

Մայիսի 8-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը  եւ  «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը: ԹԵՄԱ՝ մայիսյան եռատոն.  միասնությունը  որպես հաղթանակի գրավական. որքանո՞վ է այսօր Հայաստանը պատրաստ դիմագրավել թշնամու ոտնձգություններին: Մայիսի 8-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն  հաշմանդամ ազատամարտիկներ «Սատար հաշմանդամներին» […]

Ջուր չի լինի

1010-1-2

Պլանային ջրանջատում Երևանում և Գյումրիում  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Հասրաթյան փող. այգիների, Լեփսիուսի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների` նրբանցքներով, 6-րդ փողոցի, Կ.Ուլնեցու փող. 54, 56, 58, 58/1, 58/2, 66, 66ա, 70/1 շենքերի, […]

ԱՄՆ-ի թուրքերը ստորագրահավաք են անցկացնում Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացը կանխելու համար

hampigsassounian

ԱՄՆ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ)   շարունակում է ստորագրահավաք անցկացնել, որով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունին կոչ է արվում խոչընդոտել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացին:  Ըստ թուրքական «Turkishny» լրատվակայքի` նշյալ հայտարարությունը տեղադրված է Change.org կայքում: Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի […]

Դավիթ Լոքյանը մանրամասնել է

davit-loqyan-1-634x445

2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների, մասնավոր ներդրողների կողմից նախարարություն է ներկայացվել թվով 157 ներդրումային ծրագիր, հստակեցվել, միատեսակ ձևաչափով անձնագրավորվել, շահագրգիռ մարմիններին է ներկայացրել 107 ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ամփոփելով նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները: «107 ծրագրից […]

Կոնյակի փառատոնը չի հետաձգվի

Cognac-Generic-2

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայկական կոնյակի փառատոնը հետաձգվում է, մասնավորապես՝ իբր տեղափոխվում է  մայիս ամսից հոկտեմբեր, չի համապատասխանում իրականությանը: Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնի կայանալու օրը և վայրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված