23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2017

Տարոն Մարգարյանը առանձնակի ընդգծում է/տեսանյութ/

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ: Շենգավիթի բնակիչների հետ հանդիպմանը`քաղաքապետի թեկնածու  Տարոն Մարգարյանն անդրադարձավ Երևանի զբոսաշրջային գրավչությանը և ընդգծեց, որ պետք է աշխարհին ներկայացնել Երևանի պատմությունը: «Մենք պարտավոր ենք մեր պատմությունն աշխարհին ներկայացնել: Այստեղ մենք ունենք նախընտրական ծրագիր: Պետք է հարմարավետություն ստեղծենք, […]

«Միայն հարուստներից ու աղքատներից կազմված երկիրը չի կարող զարգանալ»

«Մինչ  աշխատել եմ ու շարունակելու եմ աշխատել  կրթության բնագավառում։ Ես դասավանդում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ ռուսաց լեզվի ամբիոնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու եմ․ բնականաբար, ինձ համար ամենամոտ ու հարազատ ոլորտը հենց կրթության ոլորտն է», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց նորընտիր պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ «Ծառուկյան» դաշինքից։  Վերջինս շեշտեց՝ աշխատանքի բերումով՝ ամեն օր շփվում է երիտասարդների, ուսանողների հետ․ որդյունքում […]

Ինչ անել, երբ կրունկները ճաքում են

Յուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ ու խնամված ոտքերի մասին։ Չոր , կարմիր մաշկը, ոտքերին կոշտուկներն ու ճաքած կրունկները ոչ միայն տգեղ են, այլեւ անհարմարավետություն են պատճառում։ Պարզվում է՝ այդ խնդիրը բավականին հեշտ է լուծելը։ Դրանում ձեզ կօգնի սովորական սոդան։ Երեկոյան 4-5 լիտր գոլ ջրի մեջ 3 ճաշի գդալ սոդա լցրեք, ոտքերը մտցրեք ջրի մեջ։ 15-20 […]

«Տգեղ են. ի՞նչ է՝ կո՞ւյր եք, չե՞ք տեսնում»

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը հիմնական, էական հարցերին չեն անդրադառնում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանրային տարածքների յուրացումը գլխավոր խնդիրներից մեկն է Երևանի համար, իսկ դա, ինչքանով որ ինքն է նկատել, ոչ մեկը չի բարձրաձայնում: «Բակեր, մայթեր, այգիներ, երբ այդ ամենը յուրացվում է, դրա տեղում կառուցվում է ռեստորան, […]

ԵԱՏՄ տարածքում այսօրվանից դեղերի գրանցման ընդհանուր պահանջներ

2017թվականի մայիսի 6-ից  ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)հանձնաժողովիխորհրդի կողմից 2016թ. նոյեմբերին հաստատված դեղերի շրջանառությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնց թվում` դեղերի գրանցման և փորձաքննության պահանջները: Սահմանված կարգի համաձայն  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում կարող են շրջանառվել միայն այն դեղերը, որոնք գրանցված են տվյալ անդամ երկրում, իսկ սահմանված  ընդհանուր կանոնների կիրառումը հնարավորություն է […]

Հայաստանը Եվրոպական միության հետ կառուցել է կուռ հարաբերություններ

Մայիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա գտնվեց Եվրոպայի օրվան նվիրված` «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից: Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Պարոն դեսպան, Հարգելի ներկաներ, Շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության […]

Արծվիկը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն այսօր հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այն կազմակերպել էր Ուկրաինայի հայերի միությունը: Հանդիպման ընթացքում Արծվիկն իր հայրենակիցներին պատմեց, թե ինչպես է որոշում կայացրել մասնակցել «Դեպի եվրատեսիլ» նախագծին, ինչի արդյունքում հաղթել է եւ այսօր հնարավորություն ունի Հայաստանը եւ ամբողջ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնել եվրատեսիլյան բեմում: «Արդեն հաշված օրեր […]

Ոչ մի հաշվեհարդար չի լինի. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Henaran.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Միքայել Մելքումյանը պարզաբանում է, թե ինչ պայմանավորվածություններ են, ի վերջո, խախտվել իրենց դաշինքի, նրա ղեկավարի ու ինքնաբացարկի դիմումներ գրած-չգրած պատգամավորների հետ: Միքայել Մելքումյանը միանշանակ պնդում է, որ պայմանավորվածությունները խախտվել են: Իսկ լուրերը, թե հաշվեհարդար կարող է լինել այդ ինքնաբացարկ ներկայացրած, ապա դրանք հետ վերցրած անձանց հետ, նա ծիծաղելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի