20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2017

Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մայիսի 5-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել […]

Պետությունը ձգում է գոտիները. 450-480 մլն դրամ կտնտեսվի

Ջրօգտագործողների համար վճարման գործընթացն առավել դյուրացնելու և հնարավոր անճշտություններից և ռիսկերից խուսափելու համար «Մեկ քայլի հեռավորության ծառայության» շրջանակներում այսուհետ ոռոգման ջրի համար վճարումները կատարվելու են բացառապես բանկային համակարգով և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով: Այսուհետ առձեռն որևէ վճարում, գումարի փոխանցում բացառվելու է: Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել անճշտություններից, քանի որ իրականացված ֆինանսական փոխանցումը կենտրոնացված համակարգով ֆիքսվում […]

Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անտառապահին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության N պահաբաժնի անտառապահը պատշաճ չի կատարել իր պարտականությունները. չի արձանագրել անտառխախտման դեպքերը, պատշաճ քայլեր չի ձեռնարկել՝ կանխարգելելու, մեղավորներին պատասխանատվության […]

Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում: Վարչապետը կարևորել է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության հետևողական զարգացումը և նշել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարբեր հարթակներ՝ նոր թափ հաղորդելու տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թվականի մայիսի 7-ից Երևանի Մանանդյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց […]

Մեկնարկել է պատգամավորներին մանդատների տրամադրման արարողակարգը /ֆոտո, տեսանյութ/

Րոպեներ անց Ազգային ժողովում կմեկնարկի պատգամավորներին մանդատների տրամադրման արարողակարգը։ Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, «Ելքը» միակ խմբակցությունն է, որից ոչ մի ներկայացուցիչ այստեղ չկա։ Դա նշանակում է, որ նրանք իրենց մանդատները ստանալու են հետո։ «Ծառուկյան» խմբակցությունից այստեղ են Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Ղուկասյանը։ Բավական թվով պատգամավորներ կան Հանրապետականից եւ Դաշնակցությունից։ https://www.youtube.com/watch?v=ZYrlsC4udt4

Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում վթարային ծառերի հատման հետ կապված

Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում վթարային ծառերի հատման հետ կապված   Հարգելի′ գործընկերներ, սիրելի′ համաքաղաքացիներ, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում հատված ծառերի վերաբերյալ սոցիալական ցանցում քաղաքացի Գոհար Աբաջյանի հնչեցրած մտահոգության հետ կապված, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մայթեզրի ծառերի հատումը իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի […]

Ադրբեջանցի զինծառայողների միջեւ հրաձգություն է եղել. Արցախի ՊՆ

Ս.թ. մայիսի 5-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Աշաղի Աբդուրահմանլի բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ, այնուհետև նռնակի պայթյուն: Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից, ինչը վառ վկայությունն է այն իրողության, որ Ադրբեջանի զինված ուժերում […]

«Այդ աշխատասենյակում երկու պատգամավորով ենք աշխատելու, դրա համար ենք մեծացրել» (տեսանյութ)

Ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքած Արայիկ Գրիգորյանը մանդատը ստանալուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտրողներն իրեն են ընտրել տարիների ընթացքում իր կատարած աշխատանքի համար։  Անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե ինքը քանդել էր Սուքիաս Ավետիսյանի աշխատասենյակը, որպեսզի մեծացնի իրենը, նա ասաց, որ այդպես չի եղել․ «Այդ աշխատասենյակում երկու պատգամավորով ենք աշխատելու, դրա համար ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի