25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2017

Ճանապարհ տվեք, մի րոպե վայ. Արտակ Սարգսյանն` անհարմար դրության մեջ (տեսանյութ)

Այսօր կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատներ ստանալուց և առաջ, և հետո էլ Արտակ Սարգսյանը խուսափեց լրագրողների հարցերից: Մանդատը ստանալուց հետո, երբ նա հեռանում էր դահլիճից, լրագրողները սկսեցին հետաքրքրվել «Սաս գրուպ»-ի հայտնի ձայնագրությունից, իսկ Արտակ Սարգսյանը հարցերն անպատասխան թողեց:

«Մաքուր Երևան» նախաձեռնության շրջանակում 50-ից ավելի հասցեներ են մաքրվել

Ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել վարչական շրջանների այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ, ըստ այդմ, ապրիլի 25-ից մինչ օրս ստացվել են 50-ից ավել հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» […]

Կարևորը մարդու կամարտահայտությունն է /տեսանյութ/

Վերջին օրերին ԿԸՀ ներկայացված դիմումների ամսաթվերը Տիգրան Մուկուչյանի ուշադրության առաջկան չեն դարձել: Այս մասին վերջինս այսօր ասաց լրագրողների հետ զրույցում: Այյս պարակագում, ըստ Մուկուչյանի, կարևորը մարդու կամարտահայտությունն է: Մանրամասները՝ տեսանյոթում: https://www.youtube.com/watch?v=rpyvxidhHCY

Որոշումն իմն էր, այդպես որոշեցի. Հովիկ Աբրահամյանի ազգականը` ՀՀԿ-ից (տեսանյութ)

«Ընդդիմություն դեռ չի նշանակում դեմ: Ընդդիմություն նշանակում է, որ յուրաքանչյուր դաշինք, խմբակցություն ունի իր ծրագրերը, նախաձեռնությունները, որ ներկայացնում է խորհրդարանում»,-ասում է «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով ՀՀԿ-ից հեռացավ այն բանից հետո, երբ նրա ազգական, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հեռացավ ՀՀԿ-ից: Նախկին կուսակցության հետ Կարինե Պողոսյանն ասում է, որ լավ հարաբերություններ ունի, իսկ […]

Արմեն Աշոտյանը լիահույս է /տեսանյութ/

Այսօր  պատգամավորական մանդատների հանձնման արարողությունից առաջ՝ լրագրողների հետ զրույցում  ԱԺ նորընտիր պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց՝ նոր խորհրդարանի նոր կազմը խոստումնալից է որպես հասարակական-քաղաքական տրամադրությունների հայելի և նշաձող սահմանող: «Հուսամ, որ այն 105 պատգամավորները, որոնք պատիվ ունեն ներկայացնելու մնացած երեք միլիոնին, այս 5 տարիների ընթացքում իրենց աշխատանքը կկառուցեն բացառապես ելնելով գրված և չգրված բարոյական օրենքներից և […]

Այդպիսի մարդ կա՞, որ չի ստորագրել. Վարդան Ղուկասյանը բացում է փակագծերը (տեսանյութ)

«Երբ որ տեսնեմ ճիշտ բան չի լինում, միանշանակ, ՀՀԿ-ի ժամանակ էլ ես եղել եմ քննադատողներից մեկը, իմ ընտանիքի մեջ էլ, եթե սխալ բան եմ տեսնում կամ որևիցե տեղ, անպայման միշտ էլ իմ կարծիքն ասում եմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Henaran.am-ի հարցին, թե չի անհանգստանում արդյոք իրենց խմբակցությունում արդեն իսկ […]

Հանրային տրամադրությունն օրեցօր փոխվում է

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները եւ քարոզչական խմբերը մայիսի 4-ին ու 5-ին շրջեցին եւ իրենց քաղաքական քարոզչությունն իրականացրեցին մայրաքաղաքի վարչական շրջանների մեծ մասում: Զարուհի Փոստանջյանն Ավան վարչական շրջանում գտնվող Երեւանի քաղաքապետի առանձնատան առջեւ ուշադրություն հրավիրեց այն իրողությանը, որ աղքատ երկրում պետական պաշտոնյան չի կարող եւ իրավունք չունի ունենալ […]

«Պասիվ չեմ լինի» /տեսանյութ/

«Ամեն դեպքում Ազգային ժողովում ծուռումուռ մի բան չեմ անի, փափկասուն չեմ լինի, ոչ էլ խիստ ենթարկվող, որ ինչ-որ ցուցումներ լինի՝ էսպես ես անում, էնպես ես անում» այսօր պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց  ՀՀԿ ցուցակով ընտրված, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Սեփական հայացքներս կարողանալու եմ ինչ-որ կերպ դրսեւորել, որը տեսանելի կլինի: Ես հասկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի