18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2017

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. քույր ու եղբայր մահացել են

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 3-ին եւ լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 460 կրակոց: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական […]

Վարդան Կարապետյանը՝ Գլենդելի քաղաքապետ

Մայիսի 1-ին Գլենդելի քաղխորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն նոր քաղաքապետ ընտրեցին քաղխորհրդի ներկայի անդամ Վարդան Կարապետյանին, հայտնում է «asbarez.com»-ը: Խոսելով առաջիկա գործունեության մասին՝ Կարապետյանը նշեց, որ գործընկերների հետ միասին կաշխատի քաղաքն առավել բարեկեցիկ եւ ապահով  դարձնելու ուղղությամբ, հետամուտ կլինի ընթացիկ նախագծերի իրականացմանը՝ հայտարարված ժամկետներում: Հարկ է նշել, որ Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից՝ մեկ […]

Խառնվել են իրար. Փաստ

«Փաստն» արդեն ներկայացրել է այս օրե­րին Բագրատաշենի մաքսակետում ստեղծ­ված լարված իրավիճակի մասին: Տեղեկաց­րել ենք նաև, որ այս օրերին սահմանային անցակետը հատող ցանկացած անհատ մանրազնին ստուգման է ենթարկվում: Խմբագրությանն ահազանգած քաղաքացի­ները նշում էին, որ շատերը, ովքեր իրենց բեռում գյուղմթերք ու պտուղ-բանջարեղեն ունեն, մաքսավորները ստիպում են կշռել: Այն մի քանի անգամ լցնել-դատարկելով, պտուղ բանջարեղենը վերածվում է աղբի, […]

Եթե Ծառուկյանը լսեր Հովիկ Աբրահամյանին. Հրապարակ

Տարբեր կուսակցություններից դուրս մնացած եւ «Ծառուկյան դաշինբին»` որպես Աժ անցնելու լավագույն տարբերակ հարած քաղաքական դեմքերի հարցում ընտրությունների քարոզարշավից առաջ բուռն քննարկումներ են ընթացել: Նախնա­կան տարբերակով դաշինքի ցուցակում պետք է լինեին ոչ միայն «Միասնություն» շարժման ջա­հելները, այլեւ Ստեփան Դեմիրճյանը, Ալեքսանդր Արգումանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանի թիմը եւ ուրիշ­ներ: Գագիկ Ծառուկյանը նախատեսում էր մեծ, համահայկական […]

Սկեսրայրը ոտքի տակ ջարդել է հարսին. դատարանի որոշումը. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արդուշ Ա.-ի դատական գործի քննությունը: 64-ամյա Արդուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրված նախկին հարսին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ոչ ծանր մեղադրանքով այս գործի դատական քննությունը սկսվել էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից: Ըստ մեղադրանքի՝ Արդուշ Ա.-ն 2015 թվականի հունիսի12-ին, ժամը 18-ն […]

Եթե լուռ մնանք, պատմությունը կկրկնվի այլոց նկատմամբ եւս․ կոնգրեսականները՝ Հայոց ցեղասպանության մասին /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության տարելիցից հետո «Ամերիկայի Ձայն»-ը հարցազրույցներ անցկացրեց ԱՄՆ-ի մի քանի կոնգրեսականների հետ։ Ներկայացնում ենք Սալուդ Քարբահալի ու Աննա Էշյուի հետ հարցազրույցներից հատվածներ։ ՝՝Ինչու՞ միացա ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովին։ Որովհետեւ, ունենալով հայ բազմաթիվ ընկերներ, տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին ու իմանալով այն տառապանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը, պարտավորված զգացի իմ ձայնը միացնելու բոլոր նրանց, […]

Արտակարգ պատահար Գյումրիում. կան տուժածներ (ֆոտո, տեսանյութ)

Այսօր, ժամը 2,30-ին պայթյուն  է գրանցվել  Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի  51 շենքի  31 բնակարանում:  Բնակիչները լսել են պայթյունի ձայնը ու  դուրս գալով տեսել են, որ  երրորդ հարկի բնակարանի ապակիները, պաշտգամը մասամբ փլուզվել է, իսկ պատուհաններից ներս  կրակ է նկատվում, օգնության կանչեր լսվում:    Մինչ  փրկարարների ու շտապբուժօգնության ժամանելը, հարևանները փականից անջատել են գազի հոսքը ընդհանուր […]

Ինչպես ճանաչել Աստծուն

Քանի որ ես եմ քո երաշխավորը, և հոգում եմ քո բոլոր կարիքները: (Մաաթ – 6) Իմ ծրագրերը քո ապագայի վերաբերյալ միշա հույսով լեցուն են եղել: (Երեմիա- 29) Որովհետև ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում: Երեմիա- 31 Քո նկատմամբ իմ մտքերը անհաշիվ են, ծովի ավազահատիկների պես: (Սաղմոս-138) Ես ցնծում եմ քո վրա զվարճությունով և երգով: (Սոփոնիա- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի