24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2017

Շատ վտանգավոր է, երբ այդպես եք աղոթում

Շատ վտանգավոր է, երբ աղոթելիս ասում եք «Տեր, ինձ այս բանը տուր կամ այն բանը»: Մենք իսկապես չգիտենք թէ մեր փրկության համար ինչն է օգտակար, ինչը ոչ: Բայց եթե մի բանից տառապում էք, ավելի լավ է այսպես աղոթել: «Տեր, ես հավատում եմ քեզ, հավատում եմ, որ դու Սեր ես, հավատում եմ, որ Դու միշտ ամենաօգտակարն […]

Հայտնի է պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Քննությունների […]

Արա Զոհրաբյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի  ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում […]

Տավուշում ականի վրա զինվորական է պայթել

Քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Չորաթան գյուղի բնակիչ, զինծառայող Շիրազ Սահակյանը պայթել է ականի վրա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին նրա հարազատները: «Վիճակը ծանր է, այս պահին տեղափոխվում է հիվանդանոց: Բոլորն անհանգստացած են, որովհետև տեղի ունեցածը տագնապ է առաջացրել ամբողջ տարածաշրջանում»,-ասաց մեր զրուցակիցը: 

Ավարտվել է անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։  Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզում 2001 […]

Հանդիպել են Է. Նալբանդյանն ու Կ. Միրզոյանը

Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ավտոճանապարհին /տեսանյութ/

Վաշինգտոնում թեթեւ ինքնաթիռի վայրէջքը հրաշքով ողբերգությամբ չի ավարտվել։ Ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել ավտոճանապարհին։ Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ հարվածել է լուսարձակին ու վնասվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Տարոնը համեստ ու մեծին հարգող տղա էր. երգչուհին անկեղծացավ/տեսանյութ/

«Ձայնս տալիս եմ Տարոն Մարգարյանին և բոլոր նրանց ովքեր սիրում են Երևանը`  կոչ եմ անում ձայնը տալ նրան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Անժելա Բարսեղյանը: Երգչուհին նշեց, որ շատ լավ է ճանաչում Տարոն Մարգարյանին և նրա ընտանիքին, քանի որ երկար տարիներ հարևաններ են եղել: «Ամբողջ շենքը պաշտում էր նրա հորը: Տարոնն էլ միշտ համեստ ու […]

Մայիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 5-ին՝ ժամը  12-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ղարաբաղյան պատերազմի վետերան, բժշկուհի Ալլա Նիկողոսյանը, ազատամարտիկներ Արագած Մկրտչյանը /Բոնդո/  և  Ռուբեն Դավթյանը: Թեմա՝ Մայիսյան եռատոն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված «Մենք ձեզ հետ ենք»   ծրագրի ամփոփումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի