18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2017

Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում

Մենք` հայերս, դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ, և հավանաբար պետք է մեզ ի վերջո գնահատեն ու գրանցեն Գիննեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում: Քցում ենք ամենուր, ամեն տեղ, ամեն ինչում, ում պատահի, ինչպես պատահի` նույնիսկ հարազատներին ու ընկերներին… Քցում, խաբում ենք նույնիսկ մարդկային ամենասովորական հարաբերություններում: […]

Անցկացվում է զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովման խնդիրներին նվիրված սեմինար

Ծաղկաձորում մեկնարկել է «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցում են զորամասերի հրամանատարների` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալները, ԶՈՒ հոգևոր սպասավորները, զինվորական հոգեբաններ, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարին ներկա է եղել և մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով […]

Ընտրություններից 2 օր առաջ խոշորացույցով էինք ման գալիս Քոքոբելյանին. Գագիկ Բաղդասարյան

Օրերս «Ելքի» քարոզարշավի ժամանակ նրանց շարքերում էր խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված Գագիկ Բաղդասարյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պարտություն կրեց, ինչու ինքը որոշեց աջակցել «Ելքին» ավագանու ընտրությունների ժամանակ:  Ներկայացնում ենք հարցազրույցը՝ –Ինչո՞ւ որոշեցիք սատարել «Ելքին»: Պարզ է, որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում, բայց […]

2017 թվականին ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգառեսուրսների արտահանման ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել […]

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա». ո՞ր ակումբը կհաղթի

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը»  իր ուժերը կչափի  Վիգոյի «Սելտայի» հետ: William Hill բուքմեյքերական գրասենյակն անգլիական ակումբի հաղթանակը գնահատում է 2.62 գործակցով, իսկ իսպանացիներինը՝ 2․88․ Ոչ ոքիի գործակիցը 3․20 է։ Հիշեցնենք՝ վերոնշյալ հանդիպումը կմեկնարկի այսօր,  Վիգոյում Երեւանի ժամանակով 23։05-ին:  

4-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է իրականացված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորումն օրերս ամփոփել է 2017 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ռազմական խորհրդի նիստում բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը նախ ներկայացրել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրներն ու մարտական հերթապահության կարգը: Գնդապետ Քոչարյանն անդրադարձել է նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցերին` առանձնակի կարևորելով անձնակազմի բարոյահոգեբանական […]

ԱԳՆ-ի արձագանքը

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երևանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։ Տիգրան Բալայան. Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի […]

“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտության մասին

“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտությունը ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազի» պոէմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի, Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք: Սևագիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի