20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2017

Հայավարի. 5000 դոլարով երեխայի առքուվաճառքի գործով դատավճիռը, Իրավունք

Օրերս Աջափնյակ-Դավթաշեն ընդհանուր իրավա­սության դատարանում հրապարակվեց անցյալ տարի հինգ հազար ԱՍՆ դոլարով նորածնին գնած Տափերական գյուղի բնակչուհի Քրիսաինե Կիրակոսյանի (երեխային գնած կի­նը) եւ Ալլա Կարապետյանի (երեխային 5000 ԱՄՆ դոլարով վաճառած կինը) գործով վճիռը: Երեխան, ի վերջո, մնաց Քրիստինե Կիրակոսյանի մոտ, քանի որ ինչպես վերջինիս փաստա­բան Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դա­տարանը երեխայի մասով որեւէ ձեւով չի անդրադարձել […]

Կարծում եմ … եթե այդպես է … երևի թե մանդատ վերցնեմ. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում չի գրել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ պարզ չէ`  կվերցնի մանդատը, կհայտնվի խորհրդարանում, թե կմնա իր պաշտոնին: «Ճիշն ասած` չգիտեմ, քանի որ դեռ նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Ինձ հետ քննարկում չի եղել: Կարծում եմ, որ եթե այդպես է հրապարակվել, երևի թե մանդատ վերցնեմ, ինձ ոչ մեկ ոչինչ չի […]

Լուրջ սկանդալ․ Ժողովուրդ

«Ծառուկյան» դաշինքը լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: Երեկ ԿԸՀ-ն հրապարակել է պատգամավորի ման­դատից հրաժարված թեկնածուների անունները: Բայց պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքի՝ «մանդատից հրա­ժարված» թեկնածուներից ոչ բոլորն են իմացել, որ իրենք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Մասնավո­րապես «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկ­յանը, ում անունն ինքնաբացարկ հայտնած թեկնածուների շարքում էր, ասել է, թե ինքը մանդատից հրաժար­վելու դիմումի մասին […]

Անհասկանալի ու տարօրինակ երևույթներ «Ծառուկյան» դաշինքի շուրջ

Արդեն պարզ է, թե որ պատգամավորներն են ինքնաբացարկ ներկայացրել, և ովքեր են հայտնվելու վեցերորդ գումարման խորհրդարանում: ԿԸՀ-ը երեկ հրապարակել է այս ցանկը, և դրանից հետո «Ծառուկյան» դաշինքում տարօրինակ երևույթներ սկսեցին: Բանն այն է, որ ինքնաբացարկի դիմում գրած անձանցից ոմանք հայտարարում են, թե իրենք ինքնաբացարկ չեն գրել: Մասնավորապես «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում […]

Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, […]

Լարվածությունը հասել է գագաթնակետին․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, ռեյտինգային համակարգի պատճառած «դառնություններն» զգացել են բոլոր կուսակցու­թյուններում: Լարվածությունն այդ առնչությամբ միջպատգամավորական հարաբերություններում հասել է գագաթնակետին՝ սպասվող, չբաժանվող ման­դատների մասով: Բացի «Ելքից», պառլամենտ անցած մյուս կուսակցություններում խնդիր կա՝ անցած եւ «ցանկալի» թեկնածուների հետ կապված, այդ մասով որոշումները շատ դժվար են կայացվում: Ըստ թերթի աղբյուրների՝ պառլա­մենտի աշխատանքների մեկնարկից հետո այս հարցը քննարկման առարկա է դառնալու […]

Լուրջ անակնկալներ Հովիկ Աբրահամյանից․ Ժամանակ

Հիմա դժվար է որոշակիո­րեն պնդել, թե Հովիկ Աբրա­համյանը՝ ի դեմս որդու՝ Արգամ Աբրահամյանի, Աժ ընտ­րություններում հաղթեց հան­րապետական կուսակցությա­նը: Ի վերջո, հավաքած 33 հազար ձայնը հանրապետու­թյունում ամենաբարձր ցուցանիշներից է: Բայց այն հան­գամանքը, որ նույն ընտրա­տարածքում նրա մրցակից՝ Արարատի մարզպետի եղ­բայր Արայիկ Գրիգորյանը հավաքել էր ավելի քան 44 հազար ձայն, ապա 33 հազա­րանոց ցուցանիշը Աբրահամյանների համար այնքան […]

Սահմանային լարվածություն.կրակել են նաև Տավուշի ուղղությամբ

Մայիսի 2-ին եւ լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Իր հերթին Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի