18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2017

Թույլ չեմ տալու, որ ինձ մանդատից զրկեն. Նապոլեոն Ազիզյան

«Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանը Henaran.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ինքնաբացարկի դիմում չի գրել, ավելին, վերցնելու է իր մանդատը: «Ես իմ մանդատն ստացել եմ ժողովրդի կամքով, ժողովրդի քվեն եմ ստացել, այսինքն, իհարկե, թույլ չեմ տալու, որ ինձ զրկեն այդ իրավունքից»,-ասաց նա: «Ես ապրիլի 2-ից հետո տնից դուրս չեմ եկել, բնականաբար, դիմում էլ չեմ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի` Աճանան, Սյունիք գյուղերի, Նորաշենիկի մայրուղու, Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Կապանի լեռնահարստացման կոմբինատի, Էլեկտրական ցանցի, Ավտոնորոգման գործարանի և թիվ 20666 Զինվորական մասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

Ցանկացողները կարող են . Մուկուչյանի հայտարարությունը

Ինքնաբացարկից և ստորագրությունից հրաժարվելու համապատասխան կարգ կա.  ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` խոսելով երեկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ինքնաբացարկների դիմումներից ու որոշ թեկնածուների հայտարարություններից, թե իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել: Նշենք, որ ըստ օրենսդրության` այսօր մինչև 15:00-ը բոլոր ցանկացողները կարող են հետ վերցնել իրենց ինքնաբացարկի դիմումները: 

Ռուս գործարարները նոր առաջարկներ են ներկայացնում /տեսանյութ/

ՌԴ Առևտրի և արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինը  այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ մեծապես կարևորում է հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը:  «Մեր հիմնական առաքելությունն այն է, որ կարողանանք ակտիվ տնտեսական  համագործակցություն  ստեղծել Հայաստանի հետ», – նշեց բանախոսը: Ասուլիսի մյուս բանախսը՝ Ասեքսանդր Տրուժկովը, ով ներկայացնում է  Նիժնիյ Նովգորոդում գտնվեղ «Պրոմ ավտո» ընկերությունը, […]

Տարոն Մարգարյանը սրտանց շնորհավորել է

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ: Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, զանգվածային լրատվամիջոցների դերն առավել պատասխանատու է դառնում թե՛ որպես տեղեկատվության աղբյուրի և թե՛ որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների […]

Ինչ փոփոխություններ կլինեն ՀՀԿ-ի խմբակցությունում

ՀՀԿ-ի համամասնական ու տարածքային ցուցակում ինքնաբացարկներից հետո փոփոխություններ են լինելու: Մասնավորապես թիվ 2 ընտրատարածքի թեկնածուներից Արման Սահակյանի փոխարեն մանդատ է վերցնում Արթուր Գևորգյանը, թիվ 8-ում` Կարեն Բոթոյանի փոխարեն` Հակոբ Հակոբյանը,  թիվ 10-ում Սամվել Սանամյանի փոխարեն` Արամ Հարությունյանը: ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել հետևյալ անձինք`Սարգսյան Վիգեն, Մարգարյան Տարոն, Ամիրյան Արմեն,  Զաքարյան Արտակ,  Սահակյան Արման, Բոթոյան Կարեն,  Սանամյան Սամվել, Առուշանյան Առուշ,  Հակոբյան Վահե:  Համամասնական […]

Իտալիայի Տոլֆա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հռոմի մոտակայքում գտնվող իտալական Տոլֆա քաղաքի համայնքների խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչն առաջարկել էր Հռոմի հայ համայնքի Assoarmeni ասոցացիան։ Քաղաքապետ Լուիջի Լանդին հայտնել է, որ Տոլֆան միշտ հարգել է հայերի դժբախտ ճակատագրի մասին հիշատակը։

Վարչապետի դեմքը. փաստաբան

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բողոքելով հայաստանյան ավտոճանապարհներից: Նա բաց նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում. «ՈՐՈՇԵՑԻ ՄԵՂՄ ԳՐԵԼ, ՍՏԱՑՎԵՑ ՍԱ. Հարգելի պարոն վարչապետ. Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղեւորվելու դեպի Իջեւանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել: […]

ԱԱԾ-ն սկսել է`երկու ճանապարհ. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունում «Իգլայի» գործով երեկ հերթական հարցաքննությունն է իրա­կանացվել: Օրաթերթին տեղե­կություններ հասան, որ հարցաքննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Իսկ թե կոնկրետ ինչ հացեր են տվել իրավապահները Սանասար Գաբրիելյանին, պարզել չհաջողվեց, սակայն ակնհայտ է մեկ բան, որ տեւական ժա­մանակ ԱԱԾ որեւէ քննչական գործո­ղություն չէր իրականացնում, եւ երեկ­վանից սկսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի