19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2017

«Ինքնաբացարկի 23 դիմումները նոտարով հաստատված են եղել»

«Ծառուկյան» դաշինքի կողմից  ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի բոլոր 23 դիմումները նոտարով հաստատված են եղել:  Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում  ընդգծեց  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք՝ վերոհիշյալ 23-ը  թեկնածուներն են՝  Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Մուշեղ Սաղաթելյան, Ալիկ Եղիկյան, Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Հրանտ Դավթյան, Վահան Կարապետյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան:

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Սոչիում

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ էրդողանի հանդիպումները, հայտնում է Ռիա Նովոստի-ն։ Հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ ուրախ է հանդիպման համար եւ որ երկկողմանի հարաբերությունները լիարժեք կերպով վերականգնվում են։  Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի համատեղ ջանքերը կարող են ազդել Մերձավոր Արեւելքում տեղի […]

Երիտասարդ կինը փորձել է նետվել կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ կինը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ապրիլի 21-27-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 214 տղա, 171 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36237 քաղաքացի: 

«Մի՛ հուսահատվեք, ելք կա» /ֆոտոշարք, տեսանյութ/

Այսօր «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Ավան վարչական  շրջանում:  «Ելք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ երևանցիները  հենց իրենք են որոշելու իրենց ապագան:  «Մի՛ հուսահատվեք, ելք կա», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավանցիներին կոչ անելով ընտրել «Ելք» դաշինքին: https://www.youtube.com/watch?v=Gacfsq1U6ak  

Վահան Մարտիրոսյանը ՀՀ նախագահին զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին: Նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության […]

«Մարտական ոգու վրա չկասկածե´ք» (տեսանյութ)

Ռուսաստանի և Արտերկրների Կազակական Միութան Գեներալ – լեյտենանտ Սերգեյ Օհանջանյանն այսօր Հաղթանակի զբոսայգում հետևում էր 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտմանը: Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է երիտասարդներին միշտ ուշադրության կենտրոնում պահել, մատաղ սերդնի մեջ սերտել հայրենիքի, հայ գենոֆոնի արժեքները: Նա նշեց, որ արցախյան հարցում իրենց միությունը միշտ էլ եղել ու կլինի հայոց […]

Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: «Կույերա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,- հայտնել է դեսպանությունը:

Ամեն պատերազմ ունի իր գինը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ժամանակին երազել եմ, որ ունենանք այնպիսի հնարավորություն, որ մեր պատմական ճակատամարտերը կարողանանք վերարտադրել: Այդ իմաստով շատ հետաքրքիր է: Նաև ռազմահայրենասիրական ոգով սերունդին դաստիարակելու տեսակետից է շատ կարևոր»,-այսօր Հաղթանակ զբոսայգու տարածքում 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` ամեն պատերազմ ունի իր գինը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի