25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Սեզոնային ալերգիկ հիվանդությունները շատացել են. հայ մասնագետ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սեզոնային ալերգիկ հիվանդությունները շատացել են.այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բժշկական գենետիկայի կենտրոն»-ի ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը:  «Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ալերգիկ հիվանդություններով հիվանդների դիմելիությունն ավելացել է: Դա նախ կապված է այն հանգամանքի հետ, որ բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, երկրորդը` բժիշկների համար ախտորոշումն ավելի հեշտ է դարձել»,- ասաց […]

Մենք այստեղ ունենք լրջագույն ռիսկեր. Արտեմ Ասատրյան

2017թ-ի ապրիլի 10-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի շուրջ 7400 դիմումներից 3000 դիմում ներկայացվել է նախորդ տարի դեկտեմբերից ներդրված առցանց եղանակով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նախարարի՝ առցանց համակարգը թույլ է տալիս առանց ավելորդ շփումների իրացնել իրենց իրավունքը, որը հակակոռուպցիոն միջոցառումների կարևոր բաղադրիչ է: ] Արտեմ Ասատրյանն ընդգծեց, […]

Քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում  քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր: Ներկայացնելով այդ նպատակով կատարված հետազոտության արդյունքները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն: Հետազոտության […]

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ը՝  գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ը   աստիճանաբար կբարձրանա 3-4  աստիճանով:

Էլ ո՞ւր մնաց կառավարման կարողությունը. Անահիտ Բախշյան

Ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի միջև բանավեճի պահանջը պետք է օրենքի պահանջ լինի: Բանավեճից խուսափող կողմը պետք է զրկվի ընտրություններին մասնակցելուց, որովհետև չգնալ բանավեճի՝ արդեն որոշակի անկարողության նշան է, էլ ո՞ւր մնաց կառավարման կարողությունը: «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

Էրդողանը և Պուտինը կհանդիպեն Սոչիում

Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  հետ:   Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի մամուլի գրասենյակին,  տեղեկացնում է, որ Էրդողան-Պուտին հանդիպում տեղի ունենա Սոչի քաղաքում։ Երկկողմ հանդիպման օրկարգում կլինեն ռուս-թուրքական հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք […]

Նախագահն ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»: Հանրապետության Նախագահը դրվատանքի արժանի է համարել Նորին Արքայական Մեծության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված առողջապահության բնագավառի կարևոր […]

«Ամենա-Ամենա». Իվետա Մուկուչյանը ներկայանում է նոր տեսահոլովակով. Պրեմիերա

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր յութուբյան ալիքում ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա: Երգի խոսքերի հեղինակները Նարեկ Հովսեփյանն է եւ Արտյոմ Մանուկյանը, երաժշտության հեղինակ՝ Իվետա Մուկուչյան: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բեռլինում եւ Հայաստանում: Իվետա Մուկուչյանի խոսքով՝ երգը հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե ինչ են մարդիկ գտնում կամ կորցնում կյանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված