24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

«Կյանքս, մեռնեմ սիրուն աչքերիդ»/տեսանյութ/

«Ամբողջ սրտով սիրում եմ քեզ: Աստված քեզ պահապան ա: Եկեղեցում մոմ եմ վառել քո համար՝ հրեշտակս, կյանքս մեռնեմ էն սիրուն աչքերիդ»,-այսօր՝ ապրիլի 29-ին,  Նորք-Մարաշ վարչական շրջանում հրավիրված նախընտրական հանդիպման ժամանակ,  Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին մոտենալով ասաց մի կին: Կանայք շրջապատել էին քաղաքապետի ՀՀԿ թեկնածուին և մեկը մյուսին հերթ չտալով օրհնում էին:  Մանրամասները՝ տեսանյութում:

Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Goal.com» պարբերականի կազմած շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում: Ցուցակում հայտնվել են նաև Մխիթարյանի թիմակիցներ Մարկուս Ռեշֆորդը և Մարուան Ֆելաինին։

Ադրբեջանում պաշտոնապես արգելափակել են 4 անկախ լրատվամիջոցների կայքեր

Ադրբեջանի իշխանությունները Ադրբեջանի տարածքում պաշտոնապես արգելափակել են 4 անկախ լրատվամիջոցների (Radio Azadliq, Meydan TV, Turan TV և Azerbaycan Saati) կայքերը։ Նշված կայքերի դեմ դատական հայցը ներկայացվել է Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի կողմից։ Կենտրոնի պարզաբանմամբ` կայքերը «վտանգ են ներկայացնում» ազգային անվտանգության համար։ Իրականում հենց այս կայքերում են հրապարակվում Ադրբեջանում տիրող […]

Թուրքիան արգելափակել է Wikipedia-ն

Թուրքիայում առավոտվանից արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հնարագիտարանի Wikipedia-ի մուքը: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝  արգելափակման վերաբերյալ հարցմանն ի պատասխան «E-Devlet» պետական պորտալից հայտնել են, որ այս պահի դրությամբ դատարանի որոշմամբ սահմանված արգելափակում չկա: Այնուհետև հարցում է արվել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդին (BTK), որտեղից էլ պարզաբանում են տվել, որ հիմք ունենալով իրենց […]

Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել ՌԴ–ում բռնաբարության համար հետախուզվող քաղաքացին

Ապրիլի 28-ին` ժամը 22.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էրիկ Օ.-ն: Վերջինս ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից ապրիլի 14-ից հետախուզվում է ՌԴ քր. օր. 131 հոդ. 4-րդ մասի Բ կետի /բռնաբարություն/ մեղադրանքով:  Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բաներ չեն եղել. Դավիթ Բաբայան

«Մենք կարծում ենք, որ ընդհանրապես այս հանդիպումը շատ օգտակար է եղել, և, առհասարակ, կարևորում, արժևորում ենք նման ցանկացած հանդիպում»,-Henaran.am-ին ասաց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:  Դավիթ Բաբայանը նշեց, որ իհարկե, պարզ է, որ այդ հանդիպումների ժամանակ վերջնական կարգավորման չեն հասնում, սխալ էլ […]

«Նիկոլի թեզը փուչիկի նման պայթեց»

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զրոյացնում են 6000 վստահված անձանց հավաքագրման v6000 համակարգը ու հիմա էլ սկսում են Երևանի քաղաքապետի ընտրությունների համար 1000 վստահված անձանց գրանցումը: Գործընթացը, ինչպես հիշում ենք սկիզբ էր առել դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այդ օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վտսահեցնում էին, որ 6000 վստահված անձանց միջոցով հնարավորություն կունենան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի