16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2017

«Մամ, բա մեր պապան ե՞րբ ա գալու … ». Դավիթը ծնվեց հոր մահից 7 ամիս անց. Հայկական Ժամանակ

«Մա’մ, բա իմ պապան ո՞ւր ա, բա իմ պապան ե՞րբ ա գալու, ինչի մեր հետ չի ապրում: Բա պապայի համար ծաղիկ չենք տանո՞ւմ…»,- հորը միայն նկարներից ճանաչող հնգամյա Դավիթի հարցերի շա­րանն անսպառ է, հոր կարոտն՝ անծայր: Դավիթը ծնողների յոթ տարվա սպասումն է, բայց ծնվեց հոր մահվանից յոթ ամիս անց` հոր ծննդյան օրն ու ստացավ արդեն նահա­տակ հոր […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  440 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Մեհրիբանի դոստ Մարկովի պորտապարը. Իրատես

Հայ հանրային միտքը վերջերս ալեկոծվեց և մի վերջնագիր-ուղերձ հղեց ՄԱԿ-ին: ՈՒղերձը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն փրկել համաշխարհա­յին խայտառակությունից: Զուտ հայե­ցի և ազնվական է նպատակը: Չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամենում է իր գլխավոր տնօրենի թափուր տեղը հրամցնել ՌԴ-ում Ազերբայջանի դեսպան և տվյալ պետության մշակույթի նախ­կին նախարար Փոլադ Բյուլբյուլօղլուն: Հայոց հանրամիտքը կրակ է կտ­րել, այդ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով է համաշխարհային […]

Տարոնը իր խոսքի տերն է /տեսանյութ/

«Տարոն Մարգարյանը երկրապահ մարդ է ու երկրապահները պարտավոր են սատարել և լինել ընկերոջ կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Ավետիսյանը: «Տարիներ շարունակ իր արած գործով Տարոն Մարգարյանը ապացուցել  է, որ իր խոսքի տերն է»,-ընդգծեց Անդրանիկ Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Ուշադրություն վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ,  ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Ահազանգ. մահացու է. Փաստ

արզվում է մեքենաներում գազի բա­լոն ւոեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հար­կավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մե­քենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի […]

Զարուհու կարողությունը

«Չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթել է, այն յուրացրել է մեր քվեն, Երևանի դեպքում մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը և սկսում ենք մեր ազատագրումը Երևանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն` ի պատասխան հարցին, թե ինչով է վստահ, որ հենց իրենք են հաղթելու, օրինակ` այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը կրկին […]

ԲՏՌ-ների նոր խմբաքաբակ. ռուս-ադրբեջանական միլիարդանոց սերը. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնությունը զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանի Հանրապետությանը՝ հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը: Նշվում է միայն, որ մատակարարումը իրականացվում է երկու պետությունների միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը իր հերթին հայտարարել է. «Մենք մշտական […]

«Քուչեն փակելու» իրավունք չկա

«Քարոզարշավի ընթացքում՝ քաղաքացիների հետ շփվելիս, մենք նկատում ենք ոգևորություն: Մարդիկ պատուհաններից գոռում են՝ «Ելք կա», ապա իջնում ներքև, զրուցում մեզ հետ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով՝ ավագանու թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը՝ ընդգծելով՝ «Ելք»-ն ապրիլի երկուսին քաղաքացուն ապացուցեց՝ տեր է կանգնել յուրաքանչյուր քվեի և , իսկապես, արժանի էր քաղաքացիների վստահությանը: Անի Սամսոնյանն ընդգծեց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի