19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2017

«Իմ` քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ նույն դոնորները 5 անգամ ավելի շատ գրանտներ են տալու» (տեսանյութ)

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Երևան քաղաքի բյուջեն շախ սխալ է բաշխվում ու ծախսվում: Այսօր Դավիթաշենում նախքան քարոզարշավը լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ այսօրվա դրությամբ Երևանի տրանսպորտային պարկում 200-ից ավելի սարքին վիճակում գտնվող ավտոբուսներ կան, որ երթուղի դուրս չեն գալիս: «Ենթադրում եմ, որ դուրս չեն գալիս, որպեսզի երթուղայինները, որոնք մասնավոր […]

Ավարտվել է բժշկի կողմից «Կապանի բժշկական կենտրոնում» բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2017թ. հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ Դեպքի առթիվ […]

Պատերազմ կլինի՞/տեսանյութ/

«Բոլորս պատրաստ ենք հանուն հայրենիքի մարտնչելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վահրամ Վարդանյանը: Վարդանյանը հավաստեց, որ ինքը ու իր ընկերները չեն կարծում, որ ադրբեջանցին կհամարձակվի լայնամաշտաբ գործողություններ սկսել, բայց անկանխատեսելի բաները նրանցից հեռու չեն: Մանրամասները՝ տեսանյութում:

«Մորքուր ջա՛ն, դո՛ւխդ տեղը, կրելու ենք»

«Մենք եկել ենք, որ փոփոխություններ անենք, իշխանափոխություններ անենք: «Երկիր ծիրանի» կուսակցությունը ողջունում է Ձեզ», – այսօր Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրացուցակով առաջադրված ացագանիներից մեկը: Տեսնելով պատուհանից տխուր նայող մի քաղաքացու՝ անագանու թեկնածուն ոգևորեց վերջինիս՝ ասելով. «Մորքուր ջա՛ն, դուխդ տեղը, կրելու ենք»: 

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսային (նստավայրը՝ Մոսկվա): Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն նախաձեռնությունների իրականացման մեջ: Կարեւորելով Հայաստանի հարաբերությունները լատինաամերիկյան երկրների հետ՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Բրազիլիայի, Արգենտինայի, […]

ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյան իր կողմից հարուցված կատարողական վարույթներով  պարտապան Արմեն Քոչարյանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որոնք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել և ծախսել է անձնական կարիքների […]

Հրապարակվել է մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը․ Հայաստանը 137-րդն է

Freedom House-ը հրապարակել է 2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը, որում գնահատվել է 199 երկրների զանգվածային լրատվամիջոցների ազատությունը՝ երեք դասակարգումներում՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ: Զեկույցի տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը՝ 63 միավորով, և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:   Ադրբեջանն ու Իրանը կիսել են 190-րդ տեղը՝ 90 միավորով, Թուրքիան՝ […]

Զոհված Մհերը անապահով ընտանիքից է

 Հակառակորդի կրակոցից այսօր` ապրիլի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր: «Մեկ տարի ծառայել էր արդեն ու  … նման բան եղավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Առաջաձոր համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանը: Մհերը ուներ 3 մեծ եղբայր եւ 1 կրտսեր քույր: Զոհված զինվորի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Գյուղում բոլորը ցավ են ապրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի