25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2017

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Ստամբուլում

Ապրիլի 24-ին առավոտյան Ստամբուլի  Սուլթան Ահմեթ հրապարակում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ միջոցառումը կազմակերպել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD): Նշվում է, որ  արարողությանը մասնակցել են Եվրոպայից և աշխարհի տարբեր վայրերից եկած հայեր: Մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր»: […]

Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկաներն Օլանդի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի հուշարձանին:    «Ես այստեղ եմ` լռությամբ […]

Հավե՞րժ է խժռելու քրիստոնյաներին

Քրիստոնյաների նկատմամբ սպառնալիքները, ագրեսիան ու բռնությունը դարեդար առկա են, այն պահից, երբ իսլամը սկսեց գոյություն ունենալ։ Ժամանակակից աշխարհում Իրաքում Սադամ Հուսեյնի իշխանության տապալուից հետո՝ 2003-ին, քրիստոնյաները ողբերգական վիճակում հայտնվեցին։ Դրան հետեւեցին սպանություններ, առեւանգումներ, բռնություն, եկեղեցիների ավերումներ։ 2011-ից սկսած՝ նման իրավիճակ ձեւավորվեց նաեւ Սիրիայում։ Իսկ Մուհամեդ Մուրսիի նախագահության շրջանում՝  (30.06.2012 – 03.07.2013) քրիստոնյաների նկատմամբ ահաբեկչությունը տարածվեց […]

«Ես չեմ ուզում՝ ո՛չ էն կինը ընտրվի, ո՛չ էլ էն իջևանցին»/տեսանյութ/

Henaran.am-ը մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություներից առաջ հարցախույզ է  անցկացրել երևանցիների շրջանակում: «Ընտրելու եմ հնին, որովհետև թազեքը բանի պետք չեն»,-ասաց մի տարեց քաղաքացի հավելելով.«Ես չեմ ուզում՝  ոչ էն կինը ընտրվի, ոչ էլ էն իջևանցին: Սաղ սուտ են, մեզ մենակ Տարոն Մարգարյանն է պետք»: Մանրամասները՝ տեսանյութում:

Որը պետք է լինի մեր քայլը

«Անկարան արդեն վաղուց սպառել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու հնարավորությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը գործնական նշանակություն ունի: «Որքան ծավալվում է այդ գործընթացը, այնքան Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում Թուրքիայի նկատմամբ աճում է»,-նկատեց նա: Թուրքագետը համարում է, որ Միացյալ Նահանգներն աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է, նրա կողմից ճանաչումը թափ կհաղորդի […]

ԵԽԽՎ -ի համար այսօր աննախադեպ օր է․ Հերմինե Նաղդալյանը Ագրամունտի հետ կապված սկանդալից

Ինչպես արդեն հայտնի է՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը մեկնարկել է սկանդալով. կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին խիստ քննադատությունների են ենթարկել եվրոպացի պատգամավորները՝ պահանջելով նրա հրաժարականը, ինչի արդյունքում Վեհաժողովի նախագահը 10 րոպե ընդմիջում է վերցրել և այլևս չի վերադարձել: Թեմայի մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեցինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար,  ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի […]

Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին: Այն իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի