20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2017

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը։ Այդ մասին, Ամերիկայի ձայնի փոխանցմամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Հայոց ցեղասպանության եւ Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», – նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: […]

Տարոն Մարգարյանը անկեղծացավ /տեսանյութ/

Ապրիլի 21-ին մեկնարկեց Երևանի Ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Հայաստանի հանրապետական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Էրեբունի համայնքից: Գործող քաղաքապետը` Տարոն Մարգարյանը, ով գլխավորում է ՀՀԿ ցուցակը իր ելույթում նշեց, որ կա արված աշխատանք.«Չորս տարի առաջ մենք ներկայացրինք` «Ավելի լավ Երևան» ծրագիրը և իրականում ունենք ավելի լավ Երևան: Ունենք բարեկարգ բակեր ու լուսավոր փողոցներ, ասֆալտապատ բակեր ու կանաչ […]

Լարված գիշեր շփման գծում

Ապրիլի 21-ին եւ լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 520 կրակոց: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության […]

Ողբերգական վթար Երեւանում. կան զոհեր

Ապրիլի 22-ին՝ ժամը 00:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի […]

Մեզ համար ավելի հոգեհարազատ Զարուհի Փոստանջյանն է. զոհված զինվորի մայրը` ցուցակում (տեսանյութ)

Բանակում խաղաղ պայմաններում 10 տարի առաջ մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ընդգրկվել է մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երբ 2007 թվականին սկսեց պայքարել, չէր մտածում, որ այսքան երկար պայքարելու է: «Պայքարի ոգին է, որ քեզ ստիպում է հասնել արդարության: Ինչու չէ՞, […]

Քաղաքացին արգելափակվել է վերելակի մեջ

 Ապրիլի 22-ին՝ ժամը 07:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 41 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին (տարեց կին) արգելափակվել է ներսւմ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1963 թ. ծնված Ռ. Պ.-ին դուրս են բերել արգելափակումից: 

Թողեք իմ մահով մեռնեմ. Հրապարակ

Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկվելիս ի սկզբանե նպատակ է ունեցել պատգամավոր դառնալ, այլ ոչ թե ՀՀԿ-ի համար սոսկ ձայներ բերել: Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է թերթի հարցերին:  -Տեղեկություններ կան, որ Ձեր թեկնածությունը քննարկվում է ԱԺ նախագահի պաշտոնի համար:  -Թողեք հանգիստ ապրեմ, իմ կյանքով ապրեմ էլի, մի ուրիշ […]

Ում է ակնարկում Քոչարյանը . Ժամանակ

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել Քոչարյանի ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում հրապարակված լուրերին, որոնք վերաբերում են երկրորդ նախագահի ակտիվությանը, հանդիպումներին, ծառուկյանական շրջանակի, մասնավորապես Իշխան Զաքարյանի հետ: Վիկտոր Սողոմոնյանը ըստ էության հաստատել է այդ հանդիպումների մասին հրապարակումները : Նա նաեւ անդրադարձել է Քոչարյանի քաղաքական հավակնություններին հիշեցնելով Քոչարյանի […]

Ինչով կավարտվի բախումը` վարչապետի պաշտոնանկությա՞մբ . Ժամանակ

Ապրիլի 21-ին Հայաստանում անսպասելիորեն կրկին «գլուխ է բարձրացրել» մի խնդիր, որը կարծես թե հավերժական խնդիր է Հայաստանի համար՝ տոնավաճառների խնդիրը: Մի քանի տոնավաճառների աշխատակիցներ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել հարկային մարմնի ստուգումների դեմ՝ հայտարարելով իրենց հանդեպ «հարկային տեռորի» մասին: ՊԵԿ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ իր քայլերը ուղղված չեն փոքր ու միջին ձեռնարկատերերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի