24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2017

Գո՞հ եք Երեւանի այսօրվա վիճակից /տեսանյութ/

Ելքը շարունակում է քարոզարշավը Ավանում։ Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում բակերում Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը նշեց, որ Ելքի վստահված անձինք ընտրատեղամասերում ուշադիր են լինելու եւ տեր են կանգնելու երեւանցու յուրաքանչյուր քվեին։ «Դուք գո՞հ եք Երեւանի այսօրվա վիճակից։ Գո՞հ եք այսօրվա երթուղայիններից եւ կռացած երթեւեկելուց։ Եթե ոչ, ուրեմն մայիսի 14-ին քվեարկեք Ելք դաշինքի օգտին»։

«Սայլը տեղից շարժվեց» /տեսանյութ/

Ելք դաշինքը Նորքի 2-րդ զանգվածում շարունակում է իր քարոզարշավը՝ շրջելով շենքերի բակերում։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ելքը իր փոքրիկ հաղթանակով ապացուցեց՝ սայլը տեղից շարժվել է։  «Տեղի ունեցավ պոզիտիվ տեղաշարժ, եւ դուք այժմ հնարավորություն ունեք շարունակել այդ պոզիտիվ քայլերով ընթանալ առաջ։ Եթե մայիսի 14-ին գնաք ընտրատեղամաս եւ քվեարկեք Ելք դաշինքի […]

Քվեարկեք հանուն Երեւանի պայծառ ապագայի

Այս պահին Ելք դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում է Նորքի 2-րդ զանգվածում՝ Դուրյան փողոցում։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեւանցիները մայիսի 14-ին հնարավորություն ունեն փոխել Երեւանի ապագան եւ զարգացման նոր թափ հաղորդել Երեւանին։ «Մայիսի 14-ին գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք Ելք դաշինքին»։  Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քվեարկել հանուն Երեւանի պայծառ ապագայի։ 

Ընտրողների 61.2 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Տարոն Մարգարյանին․ Gallup

Gallup International Association-ի կողմից Երևանում ապրիլի 12-20-ը 1044 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներով՝ ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ ընտրողների 61.2 տոկոսը, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5 տոկոսը, Զարուհի Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նա նշեց, որ […]

Հայկը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երեւան. «Երկիր Ծիրանիի» հետ է

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Պետրոսյանն ասում է, որ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի, կուսակիցների հետ ունեն նույն պատկերացումը քաղաքի, երկրի կառավարման վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տարիներ ապրել ու աշխատել է ԱՄՆ-ում, հիմա այստեղ է բնակվում:  Ավագանու անդամն, ըստ նրա, հնարավորություն կտա ավելի ակտիվ մասնակցել քաղաքի […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները: Այնուհետ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված […]

2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ. Վարչապետն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետին զեկուցվել է, որ  2017 թվականի առաջին եռամսյակում երկրում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության աճը կազմել է […]

Հայոց ցեղասպանությունը խորը հետք է թողել ժամանակակից աշխարհի վրա. Կանադայի ընդդիմության առաջնորդ

Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավար և ընդդիմության առաջնորդ Ռոնա Ամբրոուզը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ռոնա Ամբրոուզի հայտարարությունն ամբողջությամբ. «Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհը կանգ է առնում հիշելու այն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր 102 տարի առաջ սոսկալի տառապանքներ են կրել և կյանքեր կորցրել: Դա հիշատակի, ինչպես նաև խորհելու […]

Վաղուց է հասել հորը /տեսանյութ/

«Ճիշտ է բոլոր թեկնածուներն էլ երիտասարդ են, բայց  Տարոն Մարգարյանը ուրիշ է: Նա դա ապացուցել է: Նա արժանավայել ու պատվարժան քաղաքապետ է: Արդեն բավականին աշխատանքներ է կատարել և պետք է ընտրեմ, որ արված գործերը շարունակություն ունենան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անհայտ կորած ազատամարտիկ , սպա  Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը: Զարինե Հակոբյանը ընդգծում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի