16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2017

«Զինանոց-2017» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մալաթիայի «Պիոներ պալատի» դիմացի ծառի տակ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «ԻՄ-85» գրառմամբ փամփուշտ, «ՌԿԳ-ԶԵ-Մ» գրառմամբ նռնակ, ինքնաշեն նռնակ, «ՏՆՏ 11-49» գրառմամբ […]

Կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է: Նույն օրվանից գործարկվելու […]

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Ապրիլի 10-16-ն   ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 186-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 67-ին […]

Նստեց գահին, երբ 26 տարեկան էր․ Մեծ Բրիտանիայի թագուհու անցած ուղին /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը այսօր՝ ապրիլի 21-ին, դառնում է 91 տարեկան։ Երբ նա ծնվեց, ոչ ոք չգիտեր, որ նա ապագա թագուհին է։ Գահին նստելու հերթի մեջ նա չորրորդն էր։ Երբ 13 տարեկան էր, Եղիսաբեթը սիրահարվեց՝ ողջ կյանքի համար։ Հունական արքայազնի որդի Ֆիլիպը թագավորական ծովային քոլեջի գարդեմարիններից էր։ Եղիսաբեթի հայրը կտրուկ դեմ էր, սակայն նրան […]

Անփոփոխ թող լինի /տեսանյութ/

«Ես ուզում եմ , որ անփոփոխ լինի մեր քաղաքապետը, որպես Երևան քաղաքի օջախի տեր ու տիրական:Տարոն Մարգարյանը հոգատար է յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, ծերերի հանդեպ, մանուկների հանդեպ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիսավար, ասմունքող Լիանա Զուրաբյանը: Ասմունքողը նշում է, որ պետք է գնահատենք ու խրախուսենք Տարոն Մարգարյանին: «Վստահ եմ, որ վերընտրվելով քաղաքապետը կծաղկեցի Երևանը՝ այս գարնան ու եղանակի […]

Մեկնարկել է ջրացատկի ՀՀ առաջնությունը

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել էջրացատկի ՀՀ առաջնությունը: Մեկնարկային օրը՝ ապրիլի 21-ին, մրցասպարեզ են դուրս եկել 14 մարզիկ, որոնք ուժերն են չափել 1 մ ոստնակացատկ մրցաձևում: Առաջնության 2-րդ օրը մարզիկներն ուժերը կչափեն 3 մ ոստնակացատկում, իսկ եզրափակիչ օրը՝ ապրիլի 23-ին, կմրցեն աշտարակացատկ մրցաձևերում: Նույն օրը՝ ժամը 11-ին, տեղի կունենա հաղթողների […]

Խարդախությամբ հափշտակվել է գումար (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ արագ սննդի սպասարկման կետից խարդախությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող արագ սննդի սպասարկման կետում […]

Էրդողանը մայիսին կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ

Թուրքիայում սահմադրական հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին երկու կարևոր հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ինչպես փոխանցում է «Bursadabugun» լրատվական կայքը, մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ  մայիսի 16-17-ը ընկած ժամանակահատվածում` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին Էրդողանը ասել է. «Կարծում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի